Ուշադրության կենտրոնում
Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է

Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է

12:19 AMT  08:19 GMT
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործելու է տուգանքները նվազեցնելու համակարգը, հայտնում է ՆԳՆ–ն։ Նշվում է, որ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30%-ով: Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի): Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30%-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։ Կամ արձանագրված խախտման համար եթե կայացվել է 20,000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30%-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14,000 դրամ։ 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30%-ի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։
Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ
Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին
ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար
ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք
2024–ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի փոխվի
2024–ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի փոխվի 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա
---