Աղթամարում պատարագից ելնելով որևէ բան որոշելու իրավունք ունի միայն Ստամբուլի հայ համայնքը

Ցանկացած տաճար այցելելը խիստ անձնական խնդիր է, և ոչ ոք իրավունք չունի արգելելու կամ թույլատրելու ներկա գտնվել Աղթամարի Սբ.Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 95 տարվա ընթացքում առաջին պատարագի մատուցման օրվանից` սեպտեմբերի 19-ից մեկ ամիս առաջ Հայաստանի քաղաքական շրջանակներն ակտիվ քարոզարշավ են սկսել պատարագին հայերի ներկայության դեմ: Փաստարկները, ցավոք, միատեսակ են. հայերը թուրքական դուդուկի տակ են պարում, հայերը նպաստում են Թուրքիայի դրական կերպարի ամրապնդմանը և այլ նման բաներ:

PanARMENIAN.Net - Իհարկե, նման հայտարարություններում ճշմարտության բաժին կա, սակայն Աղթամարում մատուցվելիք պատարագն արհամարելու` որոշ գործիչների կոչերը ոչ այլ ինչ է, քան իրենց Հռոմի Պապից էլ սուրբ ներկայացնելու փորձ: Իհարկե, կարելի է չգնալ Վան, կարելի է ընդհանրապես չգնալ Արևմտյան Հայաստան ու չտեսնել, թե ինչ է մնացել հայկական ճարտարապետությունից: Այնուամենայնիվ, այսպես կոչված բոյկոտի կողմնակիցները չգիտեն անգամ, թե կոնկրետ ինչի դեմ են իրենք հանդես գալիս: Մեր տեսակետից, հարկավոր է ճշտել մի շատ կարևոր հանգամանք: Աղթամարում պատարագից ելնելով որևէ բան որոշելու իրավունք ունի միայն Ստամբուլի հայ համայնքը: Հենց նրան է թույլատրվել տարին մեկ անգամ պատարագ մատուցել վերանորոգված եկեղեցում: Այնուհետև եկեղեցական ծառայությանը, Կոստանդնուպոլսի Պատրիարքի ընտրությանը, ունեցվածքի վերադարձմանը վերաբերող հարցերը լուծում է Թուրքիայի, բայց ոչ Հայաստանի կառավարությունը կամ, որ ավելի անհասկանալի է, Երևանի ինչ-որ հասարակական կազմակերպություններ: Այս դեպքում իրադրության անտեղի բարդացումը միայն վնաս է տալու ոչ միայն Ստամբուլի համայնքին, այլև ողջ ազգին: Ավելին, առանց պատարագի օրվա տեղափոխության պատճառները պարզելու որոշ, թույլ տվեք ասել, պատմաբաններ հայտարարում են, որ Վան կմեկնեն միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ համարեն: Ամենահետաքրքիրն այն է, որ թե նախքան սեպտեմբերի 19-ը, և թե ընդհանրապես Արևմտյան Հայաստան (կամ Արևելյան Անատոլիա) կարելի է մեկնել ցանկացած պահին: Ամբողջ հարցը նրանում է, որ որոշ գործիչներ լավ հնարավորություն տեսան իրենց` որպես «Թուրքիայում հայկական ժառանգության ճակատագրով մտահոգված հայրենասերների» մասին հայտարարելու համար: Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Ժասմեն Ասրյանը հայտարարություն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է, թե այն հայը, որն ունի ազգային և կրոնական արժանապատվություն, պետք է ձեռնպահ մնա Սբ Խաչ եկեղեցում պատարագին մասնակցելուց: Նա նաև հաղորդել է, որ շուտով ենթահանձնաժողովը հայտարարություն կներկայացնի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:

Իսկ եթե լուրջ խոսենք, ապա ցանկացած տաճար այցելելը խիստ անձնական խնդիր է, և ոչ ոք իրավունք չունի արգելելու կամ թույլատրելու ներկա գտնվել Աղթամարի Սբ.Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին: Այո, իհարկե, Թուրքիային նման քայլեր են անհրաժեշտ աշխարհում իր դրական իմիջն ամրապնդելու համար: Այո, ազգային փոքրամասնությունների առնչությամբ այդ երկրի կառավարության ցանկացած նախաձեռնություն իր նպատակներն է հետապնդում: Բայց ահա թե ինչն է հետաքրքիր. Սումելի հունական տաճարում նույնպես առաջին անգամ պատարագ մատուցվեց 88 տարի անց, և ամբողջ աշխարհից 2000 հույն ուխտագնացներ էին ժամանել այդ ծիսակատարությանը: Եվ այդ փաստը նորմալ ընդունվեց Հունաստանում: Բայց չէ՞ որ հույները նույնպես հաշիվներ ունեն Թուրքիայի հետ:

Այնպես որ սեպտեմբերի 19-ին Աղթամար մեկնել կամ չմեկնելը, կրկնում եմ, խիստ անձնական խնդիր է, և առնվազն սխալ է խաղարկել բարոյական արժեքներն ու գրեթե նախատել Թուրքիային այն բանի համար, որ նա թույլատրել է պատարագ մատուցել: Վերջիվերջո, ցանկացած պետություն, և Թուրքիան բացառություն չէ, անում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է համարում և ինչով շահագրգռված է: Դա, ցավոք սրտի, վերաբերում էր նաև քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությանը…

Karine Ter-Sahakyan
 Ամենաընթերցվողը բաժնում
Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
 Ուշադրության կենտրոնում
ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը

ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում

 Բաժնի այլ նյութերը
Պրոսպեկտից 46 անգամ երկար Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև
Ռուսաստան-Իսրայել դիվանագիտական սկանդալ Ինչո՞ւ Լավրովը խոսեց Հիտլերի՝ հրեական արյուն ունենալու մասին
---