Հայ-թուրքական գագաթնաժողով Պրահայում

Անցյալում են «զգուշավոր լավատեսությունը», «պատուհանը», «ոսկե հնարավորությունը» եւ նման այլ արտահայտությունները, որոնք կոչված էին քողարկելու այն, ինչ վաղուց արդեն ակնհայտ է` ԼՂՀ-ն չի վերադառնա Ադրբեջանի կազմ եւ Բաքուն ստիպված է լինելու հաշտվել դրա հետ:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Պրահայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում բեկում չի մտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ի դեպ, այդ մասին կարելի է եւ չխոսել, ամեն ինչ այդպես էլ պարզ է, եթե չլիներ մեկ հանգամանք, այն է` Լեռնային Ղարաբաղի հարցի բացակայությունը հայ-թուրքական «ճանապարհային քարտեզում», որը ոչ ոք չի տեսել եւ որն ուղղակի գոյություն չունի:
PanARMENIAN.Net - Գագաթնաժողովի նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Հիլարի Քլինթոնի հրավերով մեկնեցին Վաշինգտոն: Հավանաբար, բանակցությունները Պետքարտուղարությունում անցել են այնպես, ինչպես ակնկալվում էր` նվազագույն տեղեկություններ եւ վերլուծաբանների տարբեր «եզրակացություններ», որոնք միշտ նույնն են` առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ճեղքում չի կանխատեսվում, նույնիսկ եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Անցյալում են «զգուշավոր լավատեսությունը», «պատուհանը», «ոսկե հնարավորությունը» եւ նման այլ արտահայտություններն, որոնք կոչված էին քողարկելու այն, ինչ վաղուց արդեն ակնհայտ է` ԼՂՀ-ն չի վերադառանա Ադրբեջանի կազմ եւ Բաքուն ստիպված է լինելու հաշտվել դրա հետ: ճիշտ է, դառը դեղահաբը պետք է մի փոքր քաղցրացնել` օրինակ, քարտ-բլանշ տալ տարբեր էներգետիկ նախագծերին, որոնց մասնակցում է Ադրբեջանը, իսկ ավելի ստույգ, Ալիեւների տոհմը:

Ինչպես միշտ, պետք է արտահայտվեին նաեւ ԵԱՀԿ Մսինկի խմբի համանախագահները: Ըստ ֆրնասիացի համանախագահ Բերնար Ֆասիեի, միջնորդներն «անհամբեր սպասում են հետագա առաջընթացի: «Համանախագահները 2 տարի առաջ, 2007-ի ավարտին, ներկայացրել են կողմերին հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակը, եւ մենք հուսով ենք, որ նախագահները կկարողանան առաջընթացի հասնել այդ սկզբունքներին հավանություն տալու հարցում»:

«Պրահայի հանդիպումն արդեն չորրորդն է նախագահների միջեւ Պետերբուրգում մեկ տարի առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո, որը շատ կառուցողական էր: Կառուցողական էր նաեւ մոսկովյան հանդիպումը, որտեղ ստորագրվեց Մոսկովյան հռչակագիրը, որտեղ նախագահները համաձայնվեցին, որ չափազանց կարեւոր է, որ կարգավորումը լինի քաղաքական միջազգային բոլոր նորմերի ու սկզբունքների հիման վրա: Մենք հուսով ենք, որ չորրորդն առավել կառուցողական կլինի»,-ասել է Ֆասիեն:

Սակայն Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Բնական է, որ Թուրքիայում նախարարների կաբինետի փոփոխության լույսի ներքո, երկրի արտաքին քաղաքակնության մեջ նախանշվել են որոշ փոփոխություններ, որոնց մասին էլ կասվի հանդիպման ժամանակ: Կարելի է ենթադրել, որ Պրահայի հանդիպումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն առավել ինտենսիվ կդառնան, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրանում շահագրգռված է ԱՄՆ-ն: Ռուսաստանն այս հարցում դեռեւս բավականին պասիվ է իրեն պահում, գուցե միայն արտաքնապես` չգիտես ինչու համարելով, որ առանց նրա ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան չեն կարող ոչինչ որոշել: Սակայն դա, ըստ իս, Կովկասում Ռուսաստանի քաղաքականության մոլորություններից մեկն է: Էրդողանի այցը Մոսկվա լոկ մանրամասների ճշգրտում է, որոնք քննարկվել են Անկարայում Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Իսկ այն, որ Թուրքիայի վարչապետը մեկնում է Բաքու, ապա դա այդպես էլ պետք է լիներ: Եվ եթե ոմանք լրջորեն կարծում են, թե Թուրքիան չի «հանձնի» Ադրբեջանն, ապա նրանք սխալվում են: Ամեն ինչ արդեն որոշված է եւ տեղեկատվության արտահոսքը «ճանապարհային քարտեզի» մասին պայմանավորվածությունների, շրջանները վերադարձնելու եւ նման այլմ անհեթեթությունների մասին զուտ ուշադրությունը շեղելու դեր է կատարում:

Բոլոր այս պայմանավորվածություններում Հայաստանի համար մեկ վտանգ կա, ընդ որում հսկայական, որը գերակշռում է մնացած ամեն ինչը` Երեւանին ցանկանում են ստիպել վավերացնել Կարսի պայմանագիրը: Բայց դրան գնալ Հայաստանը չի կարող, եթե մտադիր չէ ինքնասպան լինել: Մնացած ամեն ինչ այս հարցի արտադրյալն է:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---