Արդյունքի բացակայությունը նույնպես արդյունք է, հատկապես` հայ-թուրքական հարաբերություններում

Մինչև ապրիլի 24-ը մնացած օրերին հազիվ թե ինչ-որ բան փոխվի “պատմության ” նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ, բայց նրա հանդեպ համաշխարհային հանրության կողմից փոփոխություններ լինելու են , ընդ որում Անկարայի համար ոչ բարենպաստ փոփոխություններ:

Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպումը, ինչպես ենթադրում էինք, ոչ մի արդյունք չտվեց, յուրաքանչյուրը մնացել է իր դիրքերում` չնայած Բարաք Օբամայի ակնհայտ ճնշմանը հասնել թեկուզ ինչ-որ համաձայնության: Սակայն այս հանդիպման մեջ կարելի է մի քանի պահ նշել, որոնք հետագայում կարող են իրենց դերը խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Ընդ որում, ինչպես դրական դեր, այնպես էլ` բացասական:

PanARMENIAN.Net - Բայց սկզբից տարածաշրջանում Հայաստանի դերի մասին, որը նա կարող է զբաղեցնել` հաշվի առնելով Վրաստանի նախագահի լիակատար անկարողությունը` որպես Հարավային Կովկասի առաջնորդ (Բուշ-կրտսերի ամերիկայն քաղաքականության ձախողում) և Ադրբեջանի նախագահի հավակնոտությունն ու ոչ ադեկվատ լինելը: Իլհամ Ալիևին չցանկացան տեսնել ԱՄՆ-ում, Միխայիլ Սահակաշվիլուն ուղղակի անտեսեցին: Պետք չէ մտածել, որ Սերժ Սարգսյանին հենց այնպես են հրավիրել. Օբամայի վարչակազմն ակնհայտորեն եկել է այն եզրակացության, որ Հայաստանի պարագայում կարելի է մի կրակոցով երկու նապաստակ սպանել. ամրապնդել դիրքերը Կովկասում և փոքր-ինչ չեզոքացնել Ռուսաստանի դերը: Առիթ փնտրել պետք էլ չէ. հայ-թուրքական հարաբերությունները բավարար են: Նույնիսկ, եթե Սարգսյան-Էրդողան հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով, արդեն լավ է, գլխավորը` այն կայացել է , քանի որ Թուրքիայում որոշիչ խոսքը վարչապետինն է, այլ ոչ թե նախագահինը:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա երկրի նախագահն ինչպես միշտ դիպուկ է ձևակերպումներում. Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ, բայց պատրաստ չէ ինչ-որ նախապայմաններ հանդուրժել: “Մեր դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի հարցում եղել և մնում է անփոփոխ, Անկարան չի կարող խոսել Հայաստանի և Սփյուռքի հետ նախապայմանների լեզվով, մենք դա թույլ չենք տա: Հայաստանը չի պատրաստվում հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը կամ հավատալ նրան, որ Թուրքիան կարող է ինչ-որ դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում”,- ասել է Սերժ Սարգսյանը:

Իսկ Էրդողանն ինչպես միշտ հավատարիմ է մնում իրեն. չհաջողվեց “առաջ տանել” ղարաբաղյան հիմնահարցը, որը նա խոստացել էր “եղբայր” Ալիևին, նշանակում է պետք է ճնշում գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: Հիմա արդեն 1915թ. իրադարձությունները լռության մատնելու Թուրքիայի կառավարության փորձերին աշխարհը ներողամտորեն է նայում, երբեմն էլ` տարակուսանքով: Հետո Թուրքիայի վրա ծիծաղելու են, որովհետև սեփական պատմությունը ժխտող պետությունը միայն ծաղրի է արժանի: Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պատմական հարթություն տեղափոխելու Թուրքիայի փորձերն ապագա չունեն: Ավելին, Թուրքիայի վարչապետը համոզված է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու “ցեղասպանություն” բառն ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ավանդական ուղերձում:

“Դա իմ ենթադրությունն է, որովհետև մինչև այժմ ԱՄՆ ոչ մի նախագահ չի ասել այդ բառը, և ես կարծում եմ, որ նախագահ Օբաման նույնպես դա չի անի”,- ասել է Էրդողանը: Հիշեցնենք թուրք վարչապետին, որ 1981թ. ապրիլի 22-ին Հոլոքոսթի 40-ամյա տարելիցի Հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր ուղերձում (թիվ 4838) նշել է. “Հոլոքոսթի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես որ չպետք է մոռացվեն Հոլոքոսթին նախորդած Հայոց ցեղասպանությունը և նրան հետևած Կամբոջայի ցեղասպանությունը, ինչպես նաև մեծ քանակությամբ մարդկանց նման հետապնդումները”: Ռոնալդ Ռեյգանն ավելի համարձակ և հաստատուն էր ամերիկյան հաջորդ նախագահներից և նրա օրոք ոչ ոք չի համարձակվել շանտաժի ենթարկել կամ սպառնալ ԱՄՆ-ին: Եվ եթե հիշենք պատմությունը, ապա 1981թ. ապրիլի 20-ին մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ նոր նախագահ Ռոնալդ Ռեյգանը պաշտոնապես դարձավ նախագահ, Թեհրանի ամերիկյան դեսպանատանը 444 օր գտնվող գերիներին հանձնեցին ամերիկյան իշխանություններին:

Դա պատմություն է, այն պատմությունը, որն այդքան չեն սիրում և չեն ցանկանում իմանալ Թուրքիայում: Վերջերս նման ախտանիշով, ցավոք սրտի, տառապում է նաև Վրաստանը: Այլապես ոչնչով չի կարելի բացատրել Թբիլիսիի փողոցներից մեկում` Ինգորովկի և Չայկովսկի փողոցների խաչմերուկում, տառացիորն Պետքարտուղարության դիմաց, տներից մեկի պատին հայտնված հետևյալ հուշատախտակը. “Այստեղ հերոսաբար զոհվել է Թուրքիայի իսկական հայրենասեր, պետական, ռազմական գործիչ Ահմեդ Ջեմալ-փաշան (1872-1922): Նվիրվում է նրա անմահ հիշատակին, որը չի ջնջվելու բարեկամական վրացի և թուրք ժողովուրդների սրտերից”: Ահա թե ինչպես են անվանում “արյունախում” Ջեմալ փաշային, որը մեղավոր է իր հայրենակից մեկուկես միլիոն հայերի սպանության մեջ` վրաց ժողովրդի հերոս… Ճիշտ է, հուշատախտակը հանեցին, բայց դրա տեղադրումն ինքնին խորհրդանշական է: Վրաստանը մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ամենայն հավանականությամբ, չի ճանաչի, մինչև չստանա Անկարայի հրամանը: Կամ մեկ ուրիշի, ասենք` ԱՄՆ-ի:

Վերջում նշենք, որ մինչև ապրիլի 24-ը մնացած օրերը հազիվ թե ինչ-որ բան փոխվի “պատմության ” նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ, բայց նրա հանդեպ համաշխարհային հանրության կողմից փոփոխություններ լինելու են , ընդ որում Անկարայի համար ոչ բարենպաստ փոփոխություններ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---