Բաքուն ոչ մի կերպ չի ցանկանում հասկանալ, որ աշխարհին չեն հետաքրքրում հայերի մասին իր «բացահայտումները»

Ողջ ադրբեջանական ազգը զբաղված է նրանով, որ օրերով ինտերնետում, տարբեր խանութներում և ցուցահանդեսներում որոնում է «հայերի գողության ապացույցներ» և աշխարհով մեկ աղմուկ բարձրացնում:

Որքան էլ ձանձրալի լինի, բայց մենք կրկին պետք է խոսենք հարևան պետության մասին, մասնավորապես, Իլհամ Ալիևի «հաջողությունների» մասին , որը միայն զբաղված է նրանով, որ յուրացնում է հին հայկական մշակույթը, հողերը: Շուտով, Բաքվի տրամաբանությամբ, հայոց լեզուն նույնպես հայտարարվելու է հին ադրբեջանական լեզու, իսկ քրիստոնեությունը` սեփական կրոն, որը քարոզել են ադրբեջանցիների նախնիները մահմեդականություն ընդունելուց առաջ:

PanARMENIAN.Net - Ողջ ադրբեջանական ազգը զբաղված է նրանով, որ օրերով ինտերնետում, տարբեր խանութներում և ցուցահանդեսներում որոնում է «հայերի գողության ապացույցներ» և աշխարհով մեկ աղմուկ բարձրացնում:

Ժամանակային առումով վերջին տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Իրանում ընթացող Մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնում Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net �ործակալությունը և «Ազգ» օրաթերթը: Հոկտեմբերի 25-ին ցուցահանդեսի բացման ժամանակ ադրբեջանցիները հերթական անգամ ցույց են տվել, որ չեն կարող խնդիրները լուծել քաղաքակիրթ ճանապարհով կամ երկխոսության միջոցով:

Ցուցահանդեսում, Հայաստանը, ինչպես նաև այլ մասնակից երկրներ, ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրվել էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ որպես Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը: Հաջորդ օրվա առավոտյան PanARMENIAN.Net ի ու «Ազգ» օրաթերթի թղթակիցները, մոտենալով հայկական տաղավարին, հայտնաբերեցին, որ լուսանկարը հանվել է վահանակից: Սակայն հայկական կողմի ներկայացուցիչները ցույց էին տալիս այդ լուսանկարը տաղավարի այցելուներին:

Ահա թե ինչպես են նրանք իրենց պահում: Իսկ դրանից հետո հպարտությամբ գրում են, որ ադրբեջանական լրագրողներին հաջողվել է ձախողել «հայերի սադրանքը»: Հարևան երկրում ոչ ոք լրջորեն չի մտածում, թե վերջին հաշվով ինչի կհանգեցնի Ալիևների սուլթանության քաղաքականությունը: Այն կգանգեցնի, ցավոք սրտի, ադրբեջանական երիտասարդության լիակատար հետաճին, որը բացի ոչ ավանդական կողնորոումից և թմրամոլությունից բացի ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում: Նույնիսկ «նենգ հայ դաշնակներով»: Դա՞ իր ցանկանում իր ժողովրդի համար Հեյդար Ալիևը: Այդ մասին մենք երբեք չենք իմանա: Ինչպես նաև չենք իմանա այն, թե որքան է իրականում Ադրբեջանը ծախսում պաշտպանության վար, բայց հստակ կարելի է ասել, որ առյուծի բաժինը պատկանում է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին և նրամտերիմներին, որոնք, ավանդույթի համաձայն, կիսում են իրենց բաժինը գերագույն հրամանատարների հետ: Այլ կերպ լինել չի կարող լինլել: Եվս մեկ նկատառում. մարդը միշտ մեղադրում է հակառակորդին նրանում, ինչում մեղավոր է և խոսելով բանակում ոչ սահմանադրական հարաբերությունների և ոչ ավանդական կողնորոշման մասի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---