Հրանտ Դինքին սպանողի ձեռքը զենք տվողը կարող է անհայտ մնալ

Տարիքի հետ «խառնաշփոթը» վկայում է մի բանի մասին` Սամաստին պետք է շտապ ազատ արձակել, այլապես նա իսկապես կարող է անվանել լրագրողի սպանության իրական պատվիրատուին

2010-ի դեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՔՕ-ն կհամալրվի մի օրենքով, որի համաձայն մեղադրյալների կալանքի տակ գտնվելու ժամկետը կսահմանափակվի 1.5-3 տարով: Ինչպես գրում է թուրքական Aksam-ը, այդ օրենքի համաձայն «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստը կարող է ազատ արձակվել, քանի որ կալանքի տակ է արդեն 3 տարի և 9 ամիս:

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի վերջին Ստամբուլի դատարանը բավարարել է Սամաստի փաստաբան Լևենտ Յիլդրիմի պահանջը` որոշում ընդունելով դատել մարդասպանին որպես անչափահաս: Թուրքական օրենքներով Սամաստին սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Թուրքական իշխանություններն ամեն կերպ ցանկանում են Դինքի սպանության գործն արգելափակել. Թուրքիայի ՔՕ նոր ուղղումներն այլ բացատրություն չունեն: Պետք չէ մոռանալ, որ նոր օրենքի համաձայն կարող են ազատ արձակվել Մալաթիայի քրիստոնեական առաքելության անդամների մարդասպանները: Բայց ինչ վերաբերվում է Դինքի գործին, ամենայն հավանականությամբ, այստեղ խառնված են չափազանց շատ անվանի գործիչներ և հենց նրանց «դեմքն» է ցանկանում փրկել դատարանը:

Անհանգստություն է առաջացնում ևս մի բան. ոչ փորձաքննությունը, ոչ դատարանը չկարողացան, ավելի ճիշտ, չցանկացան պարզել Սամաստի տարիքը, մեկ նա 16 տարեկան է, հետո պարզվեց` 17: Սպանության պահին չափահաս դառնալու համար նրան մեկ ամիս էր մնում, իսկ հետո պարզվեց, որ նա 18 տարեկան է դարձել 2007-ի հունվարի 19-ին: Տարիքի հետ «խառնաշփոթը» խոսում է մի բանի մասին` Սամաստին պետք է շտապ ազատ արձակել, այլապես նա իսկապես կարող է անվանել լրագրողի սպանության իրական պատվիրատուին: Ողջ հարցը նրանում է, թե ինչքան բարձր է այդ պատվիրատուի դիրքը…

Եվ վերջինը: Եթե Սամաստին դատեն որպես անչափահաս, և դատարանը ձգձգի նիստերը, ապա դատավճիռը հրապարակելու պահին նա արդեն ուղղակի ազատ կարձակվի դատարանի դահլիճում 5 տարի նստելուց հետո:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---