Վազգեն Միրզախանյան.

Վրաստանի հայ համայնքը լավագույնի հույսն ունի, հակառակ դեպքում բարդ կլինի ապրել

PanARMENIAN.Net - Ողջ աշխարհի հայ համայնքները գրեթե միանման են ապրում. մի տեղ լավ, մի տեղ վատ, սակայն նրանցից յուրաքանչյուրում «ազգային փոքրամասնության սինդրոմ» կա, որը մի շարք դեպքերում խանգարում է ինտեգրվել երկրի հասարակության շարքերը: Շատ բարդ է նման պայմաններում պահպանել ինքնատիպությունը, չկորցնել լեզուն, ավանդույթները, մշակույթը: Վրաստանի հայ համայնքի կյանքի մասին այսօր պատմում է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:
Արդյոք հայ համայնքը մասնակցու՞մ է Վրաստանի քաղաքական կյանքին:

Թբիլիսիի հայ համայնքը վերջին ընտրություններին քվեարկել է հօգուտ գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի: Ջավախքում եւս մեծամասնությունը նրա օգտին է քվեարկել: Մենք ձգտում ենք բարելավել կապերը, եւ դեռեւս դա պտուղներ բերում է: Սահակաշվիլին, համենայն դեպս, փորձում է անել այն ամենը, ինչ խոստանում է: Ես վստահ եմ, որ Վրաստանն իրոք անհանգստացած է Ջավախքի եւ ընդհանրապես տարածաշրջանի խնդրով: Սխալ է ասել, որ ոչինչ չի կատարվում: Ինչ-որ բան արդեն արվել է. ճանապարհներն են կարգի բերվում, ամբողջությամբ վերանորոգվել է Ախալցխա-Բաթում մայրողին: Ախալքալաքում պատրաստվում են Հայ-վրացական համալսարան բացել: Իհարկե, ընդհանուր առմամբ քիչ բան է արված, սակայն մենք հայ համայանքի նկատմամբ պետության կողմից առավել լավ վերաբերմունքի հույսով ենք ապրում:

Այնուամենայնիվ, Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) մինչեւ հիմա կարգավիճակ չունի Վրաստանում: Իչու՞մ է կայանում գրանցման հետ կապված խնդիրը:

Ինչպես գիտեք, մենք բազաթիվ անգամներ առաջարկություններ ենք ներկայացրել խորհրդարան, որը պետք է հաստատի ՀԱԵ-ի իրավական կարգավիճակը, սակայն մինչեւ հիմա պատասխան չենք ստացել: ՀԱԵ-ի վրաց թեմը «Երկիր» կազմակերպության հետ համատեղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին ներկայացնելու դիմում է պատրաստել, սակայն դեռեւս պատասխան չկա: Վրաստանում, իդեպ, ոչ մի կրոնական հաստատություն իրավական հիմքեր չունի: Ամբողջ հարցը Վրաց Ուղղափառ Եկեղեցու դիմակայության մեջ է: Նրան թվում է թե մյուսները իր իշխանությանը կխանգարեն, սակայն դա այդպես չէ: Մենք պարզապես ցանկանում ենք վերադարձնել մեր եկեղեցիներն ու սեփականությունը, ինչպես եւ հույներն ու մահմեդականները: Իդեպ, մենք նորմալ հարաբերություններ ունենք Վրաստանի մահմեդականների հոգեւոր առաջնորդի հետ:

Եւ ամեն դեպքում, չի կարելի ասել, թե հայերը Վրաստանում շատ լավ են ապրում: Կարծիք կա, որ Ստամբուլի հայերն ավելի լավ վիճակում են, քան հայերը Թբիլիսիում:

Ես նաեւ կուզեի նշել այսպես կոչված «ազգային փոքրամասնության սինդրոմը», որն անխուսափելի է բոլոր այն երկրներում, որտեղ հայեր են ապրում: Վրաստանը բացառություն չէ: Սակայն հայերի նկատմամբ վրացիների վերաբերմունքը վերջին ժամանակներս փոփոխվել է: Պակասել է վրաց ԶԼՄ-ներում հայատյաց հրապարակումների թվաքանակը, եւ մենք դա որպես դրական քայլ ենք գնահատում: Ավելին, հայերին ավելի լավ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին: Վրաստանի ադրբեջանցիները անընդհատ բողոքում են Բաքվի իշխանություններից նրանց նկատմամբ ուշադրության բացակայության պատճառով: Հայկական կառավարությունը նման բան թույլ չի տա: Մենք դասագրքեր ենք ստանում, հատուկ գրականություն: Այսօր հայ թեմն ավելի կազմակերպված է: ՀԱԵ-ի թեմը գտնվում է Թբիլիսիում ՀՀ դեսպանատան հետ մշտական շփման մեջ, մենք «Հայկական մշակութային կենտրոն» ենք բացել: Իսկ ինչ վերաբերում է հայերի դրությանը Ստամբուլում եւ Թբիլիսիում... Գուցե ֆինանսապես նրանք մեզնից լավ են ապրում, սակայն քաղաքական առումով մենք ավելի ազատ ենք:

Վրաստանը մինչ օրս չի ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է նման բան մոտ ապագայում:

Ամեն տարի, ապրիլի 24-ին հայ համայնքը, Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը եւ թեմը կազմակերպում են ցույց, որը սկսվում է Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ: Մենք երթով քայլում ենք դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, իսկ հետո հայկական գերեզման: Թբիլիսիի հայերը մի քանի անգամ նամակ են ուղարկել խորհրդարան պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել: Ըստ իս, ողջ հարցը Թուրքիայից եւ Ադբեջանից Վրաստանի տնտեսական կախվածության մեջ է, այդ երկրները շատ կարեւոր են Վրաստանի համար. նրանց տարածքով է նա ստանում գազ, էներգակիրներ... Այնպես որ, ամեն ինչ շատ բարդ է: Ճիշտ է, ինչպես ես արդեն նշել եմ, մամուլում աճել է հայերի նկատմամբ դրական վերաբերմունքը եւ ապրիլի 24-ին գրեթե բոլոր թերթերը գրում են մեր ցույցերի մասին: Ես հիշում եմ, ինչպես 2005 թվականին մենք պլակատներ էին փակցում` նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, եւ ոստիկանությունը հետեում էր, որպեսզի դրանք ոչ ոք չպատռի: Ամեն դեպքում, Վրաստանի հայ համայնքը լավագույնի հույսով է ապրում: Այլ կերպ բարդ է ապրել:
---