Ռուբեն Զարգարյան.

Ղարաբաղի լուծման բանալին հենց իրենց` ղարաբաղցիների ձեռքում է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն այս նոր տարում էլ բավական խնդրառատ է երեւում: Չնայած տարածաշրջանում միջնորդների եւ շահագրգռված անձանց հայտարարություններին, լուծումը դեռեւս հեռու է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը տարածաշրջան եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների գալիք հանդիպումը Դավոսում դժվար թե կմոտեցնի կողմերին` կարգավորման մասին վերջնական փաստաթուղթ ստորագրելու: Ստեղծված իրադրության մասին իր տեսակետի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է պատմական գիտությունների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը:
ՎԵրջերս Երեւանում հնչեց մի միտք այն մասին, որ «Ղարաբաղի լուծման բանալիները ո'չ Երեւանում են, ո'չ էլ Բաքվում»: Նկատի ունեն, որ դրանք տերությունների ձեռքում են: Ինչպե
՞ս Դուք կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

Ցավոք, նման հայտարարությունները ցույց են տալիս սեփական ուժերին չհավատալու իրողությունը, հարկի վարպետության բացակայությունը համաշխարհային քաղաքական գործընթացի վերլուծության եւ դրա վրա ազդելու մեթոդաբանության ընկալման հարցում: Հայաստանի պատմությունը վկայում է, որ լուծումները օտարերկրյա տերություններին վստահելը հանգեցրել է աղետների: Նման հայտարարություններով փորձում են Լեռնային Ղարաբաղը միջազգային հարաբերությունների սուբյեկտից տեղեկատվապես ձեւափոխել տարբեր համաշխարհային քաղաքական ուժերի օբյեկտի, փաստացիորեն միջազգային հանրությանը վերադարձնել գաղութային նվաճումների դարաշրջան, երբ ազգերի կարգավիճակը որոշում էին այլազգի տերությունները: Բայց հիմա XXI դարն է, հետեւաբար, ԼՂՀ կարգավիճակի որոշումը բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվել է անկախ ղարաբաղյան պետության ստեղծման ճանապարհով, ինչը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքն է:

Գոյություն ունեցող բացասական միտումները ստիպում են խոսել ակնհայտ իրողությունների մասին: Ղարաբաղի լուծման բանալին հենց իրենց` ղարաբաղցիների, հայ ժողովրդի, նրանց ձեռքում է, ովքեր ունեն պետական մտածողություն, բարձր պատասխանատվություն եւ պարտքի զգացում, պատմության եւ քաղաքականության օրինաչափությունների մասնագիտական ընկալում եւ, վերջապես, հաղթելու ձգտում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց արդեն կայացած պետություն է հանդիսանում` հստակ որոշված սեփական ազգային շահերով, ինչն աշխարհում շատերն են ճանաչում: Բոլորովին չարհամարելով շահագրգռված պետությունների դերը` անհրաժեշտ է երկու հայկական պետությունների շահերը ինտեգրել նրանց շահերի հետ: Իր կազմավորման պահից ԼՂՀ օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ: «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնվենցիայի» հոդված № 3-ում, որը 1933թ. դեկտեմբերի 26-ին ստորագրվել է Մոնտեվիդեոյում, ամրագրված է, որ «պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից ճանաչվելուց»:

Անհնար է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, նախ, առանց ԼՂՀ անկախության վերջնական եւ շուտափույթ ճանաչման եւ, երկրորդը, առանց բանակցություններին նրա լիարժեք մասնակցության: ԼՂՀ ճանաչումը պետք է բանակցությունների մեկնարկային կետը լինի, եւ ոչ թե` վերջնական: Միայն համակարգը ձեւավորող այս երկու պայմանների կատարումից հետո հնարավոր կլինի բանակցությունների երկրորդ փուլում փոխադարձ հիմքի վրա լուծել առավել բարդ խնդիրներ` տարածքների, փախստականների, սահմանների: ԼՂՀ անկախ պետական կարգավիճակը ենթակա չէ քննարկման, այլ պետք է անհապաղ ճանաչվի եւ հաշտության պայմանագիր ստորագրվի ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ, որը կարձագանքի ղարաբաղյան եւ ադրբեջանական ժողովուրդների արմատական շահերին:

ԼՂՀ միջազգային ճանաչմանն է ուղղված հաղորդակցությունը` ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: ԼՂՀ ճանաչումն ապահովելու համար անհրաժեշտ է պարբերական եւ նպատակաուղղված աշխատանք աշխարհի մի շարք երկրների հետ, այդ թվում եւ նրանց, ում համար այդ ճանաչումն իրենից բարդություն չի ներկայացնում:

Որքանո՞վ են Հայաստանի իշխանությունները իրավասու` ԼՂՀ անունից փաստաթղթեր ստորագրելու

Ցանկացած փաստաթղթում կարեւոր է նրա բովանդակությունը, թե արդյոք դրանում ամրագրված է ԼՂՀ անկախության անհապաղ եւ վերջնական ճանաչմանը տանող ճանապարհը, թե՞ ոչ: Եւս մեկ անգամ կընդգծեմ, որ ԼՂՀ ճանաչումը պետք է ցանկացած բանակցությունների մեկնարկային կետը լինի:Ակնհայտ է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնական մասնակիցները Ադրբեջանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն են: Անհրաժեշտ է փաստել, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խորհրդակցությունների երկկողմ ձեւաչափը բացառապես քարոզչական նպատակներով` Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու համար: Առանց ԼՂՀ ստորագրության ցանկացած փաստաթղթի նշանակությունը արժեզրկվում է, իսկ երկկողմ բանակցությունները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ԵԱՀԿ եւ այլ միջազգային կառույցների կողմից ճանաչված իրավաբանական եռակողմ ձեւաչափի խախտում:

Իլհամ Ալիեւի ամանորյա խոսքում կրկին հնչեց, որ «Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը»: Դա ներքի՞ն, թե՞ նաեւ միջազգային հանրության օգտագործման համար է

Առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունները նման հայտարարություններ են անում շանտաժի եւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչը համապատասխանում է նացիստական Գերմանիայի Մյունխենյան դիկտատի հետ Երկրորդ աշխարհամարտից առաջ: Բաքվում պարբերաբար կոչ են անում` ԼՂՀ դեմ նոր ագրեսիա եւ ահաբեկչական ինտերվենցիա բորբոքելու, ռազմական սադրանքներ են իրականացնում սահմանի վրա, պատրաստում են բլիցկրիգի ծրագիրը: Ադրբեջանը զենք է գնում Ուկրաինայից, Թուրքիայից եւ Իսրայելից, սպառազինության մրցակցություն է հրահրում, ԶԼՄ-ում եւ կրթական համակարգում ուժեղացնում է ռազմական հռետորությունը եւ եւ հակահայկական քարոզչությունը: Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների` Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ոչնչացնելու պարբերական կոչերը, որոնք առաջին անգամ հնչեցին նացիզմի փլուզումից հետո, ցույց են տալիս նրա իրական մտադրությունները, հակասում են XXI դարի միջազգային հանրության արժեքներին եւ ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպություններում անդամությանը: Լեռնային Ղարաբաղի հաշվին ադրբեջանական ագրեսորը խաղաղեցնելու քաղաքականությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի, ինչպես եւ Երկրորդ աշխարհամարտին նախորդած ատրիներին:

ԼՂՀ վերջնական ճանաչումը ձգձգելուց ոչ ոք աշխարհում չի շահում, ընդհակառակը, շատերը կորուստներ են կրում, այդ թվում եւ Ադրբեջանը: Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կապահովի ԼՂՀ եւ Ադրբեջանի ժողովուրդների ընդհանուր արմատական շահերը. գրեթե հարյուրամյա հակամարտության դադարեցում եւ նոր պատերազմի ու փախստականների նոր ալիքի կանխում; փախստականների խնդիրների լուծում; ժողովրդավարությունն ու օրինապահությունն ապահովող կայուն ինստիտուտների ձեւավորում; ԼՂՀ եւ Ադրբեջանի պետական ինքնուրույնության ապահովում; տնտեսական բարեփոխումներ եւ բարեկեցության մակարդակի բարձրացում; սպառազինության մրցակցության դադարեցում; ռազմաճակատի գծի փոխարեն բարիդրացիության եւ համագործակցության քաղաքակրթված սահմանների ձեւավորում: Անհրաժեշտ է ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների պատմական հաշտեցում, ինչին ծառայող առաջին քայլը կարող էր լինել Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Ադրբեջանի համար դա, հիրավի, համարձակ եւ արժանի քայլ կլիներ:

Վերջերս Ղազախստանից ժամանած մի դիվանագետ Երեւանում հայտնեց, որ Աստանայի համար երկու սկզբունքներն էլ համարժեք են, ինչը «բուռն վրդովմունք» առաջ բերեց Բաքվի ԶԼՄ-ում: Արդյո՞ք ժամանակը չի Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ լուրջ փաստեր եւ հանգամանքներ ներկայացնելու համար:

Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ: Կարեւոր է ընդգծել, որ ԼՂՀ անկախության վերջնական ճանաչումը չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի սպառնում նրա գոյությանը: Տարածքային ամբողջականության սկզբունքը մի շարք միջազգային-իրավական հիմքերով կիրառելի չէ Ադրբեջանի հանդեպ, բայց ամենակարեւորը` Լեռնային Ղարաբաղը դե-յուրե երբեք չի եղել Ադրբեջանի կազմում:

Մի շարք քաղաքական գործիչների` բոլորին արդեն ձանձրացրած խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին եւ պատերազմի անխուսափելիության մասին ադրբեջանական հայտարարությունների կտրուկ եւ միանշանակա քննադատության բացակայությունը կոտրում են բանակցությունների բոլոր ջանքերը, քանի որ Բաքվին զրկում են փոխզիջում փնտրելու խթաններից: Բացի այդ, Հելսինկյան Ամփոփիչ արձանագրության տաս սկզբունքների թվում կան եւս երկուսը, ընդ որում` համակարտությունների հետ անմիջական առնչություն ունեցող` վեճերի խաղաղ լուծում եւ ուժի կամ բռնի սպառնալիքի չկիրառում:

Ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հակաիրավական հակադրումը նույնպես ամենալուրջ կերպով խանգարում է բանակցային գործընթացին: Միջազգային իրավունքի համաձայն, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ոչ մի կերպ չի կարող հակասել տարածքային ամբողջականությանը, քանի որ դրանք կիրառվում են միջազգային հարաբերությունների տարբեր ոլորտների հանդեպ:

Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ անգամ Կոսովոն իրենց անկախծությունը հռչակել են առանց հաշվի առնելու նախկին պետությունների կարծիքը, ինչը համապատասխանում է միջազգային հանրության նոր մոտեցումներին ու պրակտիկային, որը ձեւավորել է երկրի կողմից որեւէ տարածքի հանդեպ իր միջազգային-իրավական իրավունքների կորստի սկզբունքը կառավարությունների կողմից ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, էթնիկական խաղաղության եւ տարածաշրջանային կայունության հիման վրա արդյունավետ ղեկավարում իրանացնելու անընդունակության դեպքում: Կոսովոյի իրադրությունը համաշխարհային ԶԼՄ-ում եւ քաղաքագիտական վերլուծություններում բնութագրվում է որպես UDI կայուն աբրեվիատուռա- անգլերեն Unilateral Declaration of Independence- «անկախության միակողմանի հռչակում»: Իր ժողովրդավարական զարգացմամբ, ժողովրդավարական չափանիշներով ԼՂՀ-ն Կոսովոյից շատ ավելի առաջ է, իսկ ժամանակակից Սերբիան շատ ավելի առաջ է Ադրբեջանից նույն այդ չափանիշներով: Ցանկանում եմ ընդգծել նաեւ, որ միջազգային իրավունքում չկան նորմեր, որոնք ինքնորոշվող կազմավորմանը պարտադրում են թույլտվություն ստանալ այն պետությունից, որից անջատվում են:

Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ սուտ է տարածում Հայաստանի եւ ԼՂՀ մասին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հայկական կողմից նման հայտարարությունների հանդեպ ադեկվատ արձագանք կա: Արդեն որերորդ տարին է, որ մենք լսում ենք, թե Հայաստանը տեղեկատվական պատերազմում պարտվել է Բաքվին: Արդյո՞ք դա այդպես է, եւ եթե այդպես է, ապա ինչ է առաջին հերթին հարկավոր առաջընթացի համար:

Ադրբեջանը ագրեսիվ մեթոդներով ամեն տեղ եւ ամենուր աղտոտում է Երկրի տեղեկատվական ու քաղաական դաշտը իր հակաիրվական թեզերով այն մասին, որ իբր Ադրբեջանն իրավունք ունի որոշումներ կայացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, որ իբր հակասություն գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության միջեւ, որ իբր Ադրբեջանի 1 շրջաննոերը օկուպացված են եւ պետք է միակողմանի եւ առաջանհերթ հանձնվեն իրեն, որ գոյություն ունի միայն ադրբեջանցի փախստականների խնդիրը, որ իբր Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը հանդիսանում են Ադրբեջանի պատմանական տարածքները:

Երկրների մեծ մասը չունի մտածված քաղաքականություն տարածաշրջանում, մեր կարեւորագույն խնդիրն է` ինտեգրել նրանց շահերը ԼՂՀ եւ Հայաստանի ազգային շահերի հետ:

ԼՂՀ Սահմանադրության № 142 հոդվածն ասում է. «Նախքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշտումը հասարակական իշխանությունն իրականացվում է փաստացիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության ներքո գտնվող տարածքում»:

Կարգավորման ընթացքում պետք է լուծվի նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ Շահումյանի շրջանի, Մարդակերտի եւ Մարտունու շրջանների հատվածի, ինչպես նաեւ Հյուսիսային Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Կարեւոր է նաեւ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղը վաղուց արդեն ոչ միայն հակամարտության գոտի է, այլեւ` կայացած, դինամիկ կերպով զարգացող պետություն է, որը գրավիչ է ներդրումների եւ տուրիզմի համար:

Վերջապես, հասունացել է կարգավորման սկզբունքները համակարգելու եւ դրանք հանգամանալից կերպով բանակցային գործընթացի մեջ ներգրավելու անհրաժեշտությունը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքակրթված կարգավորումը պետք է հիմնվի հետեւյալ հինգ սկզբունքների վրա. նախ` ԼՂՀ կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բացառիկ իրավունքն է; երկրորդը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը եւ միջազգային հանրության կողմից ԼՂՀ պետական անկախության վերջնական ճանաչումը; երրորդը` Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ նրա` ինքնավար մարզ լինելու բացառումը; չորրորդը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միջազգային եւ սեփական երաշխիքներ; հինգերորդը` տարածքների եւ փախստականների խնդիրը կարող է եւ պետք է իրականացվի միայն փոխադարձ հիմքի վրա, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի շրջանակներում:
---