Ղարաբաղյան հակամարտության կողմերի հրաժարվելը պատերազմ սկսելուց մեծ առաջընթաց կլինի

Ժոաո Սոարեշ.

Ղարաբաղյան հակամարտության կողմերի հրաժարվելը պատերազմ սկսելուց մեծ առաջընթաց կլինի

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցը միշտ գտնվել է միջազգային հանրության սեւեռուն ուշադրության տակ: Վերջին ժամանակներըՀարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացները միայն ուժեղացրել են միջազգային կառույցների եւ կազմակերպությունների, մասնավորապես ԵԱՀԿ-ի ուշադրությունն այդ հարցի նկատմամբ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը պատմեց PanARMENIAN.Net-ին ԵԱՀԿ ԽՎ մոտեցումների մասին հակամարտության խաղաղ լուծման վերաբերյալ:

Պարոն Սոարեշ, սա Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան որպես Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ նախագահ:
Այո, սա իմ առաջին այցն է տարածաշրջան որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ, բայց ես մի քանի անգամ եղել են Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: մենք ակտիվ կերպով աշխատում ենք այս երեք երկրների խորհրդարանակն պատվիրակությունների, ղեկավարությունների եւ կառավարությունների հետ:

Ավելի վաղ դուք հայտարարել էինք, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է եւ որ լավ լուծումը սեղանին է եւ անհրաժեշտ են միայն արիություն եւ քաղաքական կամք, որպեսզի կատարվի ավարտական քայլը: Ի՞նչ քայլ նկատի ունեիք:
Առաջին հերթին, կարգավորել կարելի է բոլոր հակամարտությունները: Մարդկության պատմության ընթացքում եւ այս տարածաշրջանում եւս մենք ականատես ենք եղել, ինչպես անլուծելի համարվող հակամարտությունները կարգավորվել են, երբ այդ հարցում ղեկավարությունը դրսեւորել է քաղաքական կամք եւ արիություն: Առաջին քայլը, որը մենք խիստ կարեւոր ենք համարում, դա այն է, որ հակամարտության կողմերը պետք է գիտակցեն, որ պատերազմը եւ բռնությունը խնդրի լուծում չեն: Եթե երկու կողմերը որոշեն եւ հայտարարեն, որ հրաժարվում են պատերազմից եւ բռնության կիրառումից, ապա դա կարեւոր քայլ կլինի եւ կօգնի լուծել դիպուկահարների խնդիրը հակամարտության գոտում զորքերի հատման գծում: Հաջորդ քայլը բանակցությունների գաղափարն ընդունելն է: Իհարկե մենք գիտենք, որ այս տարածաշրջանում , ինչպես նաեւ աշխարհի մյուս անկյուններում եւ ԵԱՀԿ տարածքում գոյություն ունեն հակամարտություններ, որոնք այդքան էլ հեշտ չէ կարգավորելը: Այս դեպքում մենք գործ ունենք միջազգային իրավունքի երկու հիմնական սկզբունքների հետ, որոնք հակասում են միմյանց: Առաջինը սահմանի ամբողջականության հարցն է եւ երկրորդը` յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունքն աշխարհի ցանկացած շրջանում: Մենք պետք է ինչ-որ կերպ համաձայնեցնենք այդ երկու հիմնական սկզբունքները: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք անկախություն են ձեռք բերել միայն 20-րդ դարի սկզբին, մի քանի տարի անց մտել են Խորհրդային միության կազմ, ծանր դրության մեջ են գտնվում: Մենք պետք է հարգենք միջազգային նորմերը եւ իրավունքները: Եթե գոյություն ունի քաղաքական արիություն եւ կամք, ապա կլինի նա եւ հակամարտության լուծում:

2008-ին Հելսինկիում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ԱԳՆ ղեկավարների հայտարարությունները կողմերին կոչ էին անում դիպուկահարներին հեռացնել հակամարտության կողմերի առաջնային դիրքերից: Վերջերս կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը մի անգամ եւս ընդգծեց դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտությունը: Ինչպես հայտնի է, Հայաստանը եւ ԼՂՀ-ն տվել իրենց համաձայնությունը, իսկ Ադրբեջանը` ոչ: Մտադի՞ր է արդյոք ԵԱՀԿ ԽՎ-ը կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Եթե երկու կողմերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունները հրաժարվեն պատերազմ եւ բռություն կիրառելուց, ապա լուրջ առաջընթաց կլինի: Բոլոր խնդիրները կարող են լուծվել դրանից հետո: Երեւան կատարած այցից հետո մենք մեկնելու ենք Բաքու, եւ ինձ այնտեղ կասեն, որ հայկական կողմը չի ցանկանում հեռացնել դիպուկահարնե—րին: Մենք այս թեմայի շուրջ զրուցել ենք տարածաշրջանում միջազգային կազմակերպությունների հետ: Ես մեծ նշանակություն չեմ տալիս դրան, այն մարդկանց մեծամասնությւոնը, որոնք վերջին երկու ամիսներին մահացել են դիպուկահարների կրակոցների արդյունքում, ոչ թե հայեր, այլ ադրբեջանցիներ են եղել: Կարող է պատահել: Բայց եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունները նախագահների մակարդակում, ինչպես նաեւ ԼՂ տեղական իշխանությունները խոսքից գործի անցնեն եւ հայտարարեն, որ պատերազմը եւ բռնությունը հակամարտության լուծման մեթոդ չեն, ապա դա կարեւոր առաջընթաց կլինի: Նույն իրավիճակն է նկատվում նաեւ Թուրքիայի հետ: Իհարկե մենք գիտենք, որ 1915-ին թուրքերը սպանել են մեկուկես միլիոն հայերի:

Բայց ես կարծում եմ, որ հայկական եւ թուրքական ղեկավարությունը պետք է համաձայնության գան եւ նորմալ հարաբերություններ հաստատի: Իհարկե, մենք չպետք է մոռանանք պատմությունը, որոշ դեպքերում մենք չպետք է ներենք նաեւ կատարված հանցագործությունները: Բայց մի բան է մոռանալը, մեկ այլ բան` պարզել այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
---