ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ29 մարտի 2005 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կմեկնարկի հայկական գրերի ստեղծման 1600 ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության «Մաշտոց 1600» մրցույթը: Մրցույթին կարող են ներկայացվել Հայաստանին եւ հայերին վերաբերող ցանկացած ինտերնետային էջ, CD եւ DVD: Մրցույթն անցկացվելու է «էլեկտրոնային ուսուցում», «էլեկտրոնային մշակույթ», «էլեկտրոնային գիտություն», «էլեկտրոնային կառավարում», «էլեկտրոնային առողջապահություն», «էլեկտրոնային բիզնես», «էլեկտրոնային զվարճանք», «էլեկտրոնային ներգրավում» եւ «հայկական տառատեսակներ» անվանակարգերում: Ինչպես «PanARMENIAN.NET» գործակալությանը հայտնել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը, մրցույթի անցկացման գլխավոր նպատակն այս տարվա նոյեմբերի 16-ից 18-ը Թունիսում կայանալիք աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակության եւ ստեղծագործության մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացուցիչների ընտրելն է: Հիշեցնենք, որ 2003 թվականին Ժնեւում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված էլեկտրոնային բովանդակության մրցույթի «էլեկտրոնային գիտության» անվանակարգի մրցանակը շնորհվել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների հետազոտական կենտրոնին` «Տվյալների վիզուալիզացիայի ինտերակտիվ ցանց» ինտերնետային էջի` crdlx5.yerphi.am համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |