ԵՐԵՎԱՆՈՒՄ ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՄԵՐԳԸ ԿԿԱՅԱՆԱ, ԵՎ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԴՐԱՆ ԽԱՆԳԱՐԵԼ, ՎՍՏԱՀ ԵՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Երեւանում Ֆիլիպ Կիրկորովի համերգը կկայանա, եւ ոչ ոք չի կարող խանգարել դրան: Նման հայտարարությունով այսօր անցկացված մամուլի ասուլիսում հանդես է եկել Երեւանում Կիրկորովի համերգի կազմակերպիչ «Մանուկյան» ՓԲԸ մամուլի քարտուղար Թեհմինե Հայրումյանը: Նրա խոսքերով` «համերգի խանգարմանն ուղղված խուլիգանական գործողությունների նախաձեռնողները հիմնականում շահարկում են այն փաստը, որ Կիրկորովը երգել է թուրքական երգեր, սակայն ոչ ոք չի մտածել այն մասին, որ դա կարող է կանխապայման եղած լինի նրա պայմանագրում»: «Սա շոու-բիզնես է եւ նա կարող է իրեն թույլ տալ այն ամենն, ինչ ուզում է: Այժմ նա երգում է հունական երգեր, իսկ վաղը կարող է երգել գերմանական»,- հայտարարել է նա: Ընդսմին Թ.Հայրումյանն ընդգծել է, որ «Մանուկյան» ՓԲԸ-ն հրավիրել է Կիրկորովին Հայաստան ոչ թե որպես հայի, այլ որպես «բարձրակարգ» արվեստագետի: Վերադառնալով լրագրողին վիրավորելու թեմային` մամուլի քարտուղարը նշել է, որ վիրավորանքում ակնարկ չի եղել նրա ազգությանը: «Մենք չենք ողջունում այն փաստը, որ նա վիրավորել է կնոջը,- նշել էնա եւ անմիջապես ավելացրել,- չնայած նա արդեն ներողություն է խնդրել եւ փոխհատուցել բարոյական վնասը, եւ վերադառնալ դրան ուղղակի ծիծաղելի է»: «Ենթադրենք, Ֆիլիպ Կիրկորովը ծնվել եւ մեծացել է հայրենիքից հեռու եւ չի ստացել անհրաժեշտ հայկական դաստիարակություն, սակայն նրա դեմ բոյկոտը ԱՊՀ-ում եւ Ռուսաստանում վաղուց ավարտվել է, իսկ հայերը միշտ ուշ են արձագանքում»,- նշել է նա: Թ.Հայրումյանը նաեւ տեղեկացրել է, որ Կիրկորովը Երեւան է ժամանելու առանց հոնորարի: «Մենք ցանկանում ենք, որ նա նվեր մատուցի մեր հայ կանանց»,- նշել է նա: Ինչպես տեղեկացրել է Թ.Հայրումյանը, այսօր վաճառված է տոմսերի 30%-ը, որը նրա խոսքերով լավ ցուցանիշ է: Նրա խոսքերով` համերգի կազմակերպման համար «Երեւան» հիմնադրամը տրամադրել է 3 մլն դրամ, որոնք «Մանուկյան» ՓԲԸ-ն պարտավոր է վերադարձնել` նշանակություն չունի համերգը կկայանա թե ոչ: Նշենք, որ սկանդալային երգչի համերգի տոմսերն արժեն 3 հազարից մինչեւ 15 հազար դրամ, իսկ «Նոր ձորաբերդ» ռեստորանում կայանալիք համերգի տոմսերը` 80-100 դոլար: Այսպիսով, հայերը պատրաստ են ոչ քիչ փողեր վճարել, որպեսզի լսեն այն մարդուն, ով ամաչում է իր արմատներից` դրանով վիրավորելով հայ ժողովրդին:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---