«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացել է Թուրքիայի Ռազմածովային ուժերի հրամանատար, նավատորմի ծովակալ Օզդեն Օրնեկի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, հաղորդում է Day.az-ը: Հանդիպման ընթացքում, խոսելով Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ մերձկասպյան երկրներում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին, ադրբեջանցի նախարարը ասել է, որ «Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին, կսատարի Բաքվին խոշոր նախագծերի իրականացման, ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորման հարցում եւ չի բացի իր սահմանները ագրեսիվ Հայկական պետության հետ»: Նավատորմի ծովակալ Օզդեն Օրնեկը հատուկ ընդգծել է, որ «չնայած Թուրքիայի հանդեպ իրականացվող ճնշմանը, Անկարան մինչ այժմ չի բացել Հայաստանի հետ սահմանը»: «Թեեւ հայերի բոլոր ջանքերն ուղղված են դրան, մենք չենք բացի մեր սահմանները: Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է սատարեն միմյանց»,-նշել է նա:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---