ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԵՂԻՔ ՉԻ ՏԱԼԻՍ

PanARMENIAN.Net - Բունդեսթագում լսվելիք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծից «ցեղասպանություն» բառի հանումն անկոռեկտ է: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտարարել է Գերմանիայի Ֆրեյսի համալսարանի դոկտոր Տեսսա Հոֆմանը: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տեղիք չի տալիս: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդ բանաձեւով Գերմանիան մտադիր չէ դատապարտել Թուրքիային, այլ միայն կոչ է անում նրան, որպես Օսմանյան Իմպերիայի իրավաժառանգորդի, ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նշենք, որ Բունդեսթագում ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը նախատեսված է ապրիլի 24-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---