ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԱՏԻՎ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումը պատիվ է Լեհաստանի համար: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտարարել է Կրակովի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեզսկին: Լեհաստանի Սեյմը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, չնայած Լեհաստանում Թուրքիայի դեսպանության պահանջներին եւ անցյալ տարի Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Յան Տրուշչինսկուն ուղղված նամակին, որտեղ կոչ էր արվում հասարակական արձագանք չտալ Կրակովում Խաչքարի տեղադրմանը, ինչպես նաեւ մի քանի լեհ գրողների սկանդալային պահելաձեւին: Թադեուշ Իսահակյան-Զալեզսկու խոսքերով` Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը նշանակալից է ոչ միայն Լեհաստանի հայերի, այլեւ այն բոլոր մարդկանց համար, որոնք իրավունք են վերապահում ճանաչել իսկական ճշմարտությունը:


 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---