ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՔՎԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ

PanARMENIAN.Net - «Այցելությունը Լեռնային Ղարաբաղ նշանակում է, որ ես այցելել եմ այնտեղ, եւ ոչ ավելին»: Այդ մասին պատասխանելով Բաքվի «Էխո» թերթի հարցին այն մասին, թե չի նշանակում արդոյք այդ քայլը ռուսական Դումայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Ինչ վերաբերում է չճանաչված հանրապետության «ճանաչմանը»,-շարունակել է Զատուլինը,-ապա «չճանաչված» բառը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղի հարաբերություններին աշխարհի այլ երկրների հետ»: Նրա խոսքերով, ինքը պետություն չի, եւ իր արարքները հարկ է գնահատել որպես մասնավոր անձի արարքներ: «Ես մարդ եմ, որն արդեն եղել է Լեռնային Ղարաբաղում, գիտեմ այն եւ կարծում եմ, որ իրականում ամենեւին դատապարտելի չէ այցելել մի տարածք, ուր քեզ հրավիրում են»,-ընդգծել է նա: «Ես մեկնել եմ Լեռնային Ղարաբաղ եւ բացարձակապես չեմ համարում, թե դրա համար պետք է թույլտվություն խնդրել Ադրբեջանից, եւ կտրականապես համաձայն չեմ այն բանի հետ, որ ես չպետք է մեկնեի այնտեղ»: Թերթի այն նկատառմանը, թե պատգամավորը իր այցը կատարել է Հայաստանի տարածքով, «ինչն ըստ էության կարող է նշանակել լոյալ վերաբերմունք օկուպացիային», նա պատասխանել է.«Իսկ դուք փորձեք ինքներդ այցելել Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի տարածքով, հետո կպատմեք, թե ինչ ստացվեց»: Զատուլինի խոսքերով, նա այցելում է Լեռնային Ղարաբաղ իններորդ անգամ: «Կարծում եմ, որ կարելի անվերջ քննարկել թե «հատկապես ինչպես է պետք այցելել Լեռնային Ղարաբաղ, բայց որ Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ է այցելել, ինչպես նաեւ զբաղվել այլ գործերով, որոնք, հնարավոր է, չեն տեղավորվում կողմերի ձեւական հռետորության շրջանակներում, ես անկասկած համոզված եմ»,-ընդգծել է նա: Ինչպես նշել է Զատուլինը, անհրաժեշտ է մշատպես բանակցել: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը Վարշավայում կառուցողական եղավ, ըստ երկու կողմերի: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ եթե ելնենք Իլհամ Ալիեւի վարքագծի առաջին տարբերակից, ապա այդ հանդիպումը չպետք է կայանար: Սակայն, Զատուլինի խոսքերով, Ալիեւը պատասխանատվություն հանդես բերեց եւ հանդիպեց իր հայ գործընկերոջ հետ, ինչն առանց պայմանների պետք է անի նաեւ առաջիկայում: «Եթե մենք ելնենք գործին նման մոտեցումից, ապա ադրբեջանական թերթերը ավելի քիչ կհետաքրքրվեն հարցերի ձեւական կողմով այն մասին, թե ինչ-որ մեկը ինչ-որ տեղ գնաց, այլ ավելի շատ կհետաքրքրվեն այցելուների տպավորություններով, եւ իրենց սեփական դիրքորոշումներով»,-ընդգծել է նա:

.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---