ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԴԺԳՈՀ Է «ԿՈՎԿԱՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԻՑ12 հուլիսի 2005 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարել է «ԱզերՏաջ» լրատվական գործակալությանը, որ Եվրախորհրդի նախաձեռնությամբ եւ ֆինանսական օժանդակությամբ մշակվում է նոր դասագիրք` «Կովկասի պատմություն»:Ադրբեջանական կողմը կատարել է այդ գրքի նախապատրաստման համար բոլոր պայմանները, հայկական կողմը իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ: Հատկապես այդ պատճառով նոր դասագրքի հրատարակումը ձգձգվում է: Գիրքը պետք է լույս տեսնի մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբ: Առայժմ Եվրախորհուրդը չի արտահայտել իր վերաբերմունքը Հայաստանի` նման ոչ օբյեկտիվ վարքի վերաբերյալ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |