ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ` ԲԱՔՎԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ պայմանավորվածությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի վերջերս կատարած հայտարարությունը վկայում է պաշտոնական Բաքվի դիվանագիտական ձախողման մասին: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, անցյալ շաբաթվա վերջին հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլին` մեկնաբանելով Փարիզում Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Շիրակի ելույթը: Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության` «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարը գտնում է, որ նման իրավիճակը Հեյդար Ալիեւի արտաքին քաղաքական ձախողման արդյունքն է դարձել: Ընդդիմադիր առաջնորդները նշում են նաեւ, որ մինչեւ հիմա Հեյդար Ալիեւը լայնորեն գովազդում էր իր բարեկամությունը Ժակ Շիրակի հետ` անվանելով նրան անկեղծորեն ղարաբաղյան հակամարտության «արդար» կարգավորումը ցանկացող ազդեցիկ եվրոպական քաղաքական գործիչ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---