Սլովենիան պատրաստ է կիսել Հայաստանի հետ եվրաինտեգրման իր փորձը

PanARMENIAN.Net - Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկն այսօր Լյուբլյանայում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Անհատական գործողությունների ծրագրի իրականացման հարցում: Սլովենիայի նախագահն ասել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը պետք է դյուրացնի Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը: Նա նշել է, որ այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է Սլովենիայի հնարավոր աջակցության կոնկրետ ուղղությունները` արդարադատություն, գյուղատնտեսություն եւ այլն: «Մենք պատրաստ ենք Հայաստանին հաղորդել Եվրոպական Միությանն ինտեգրվելու գործընթացի ընթացքում կուտակած մեր փորձը», - հայտարարել է Յանեշ Դռնովշեկը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---