ԵՄ. Ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է հիմնվի խաղաղ կարգավորման վրա

PanARMENIAN.Net - ԵՄ-ի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի տարածաշրջան այցի հիմնական նպատակը Հարավային Կովկասի երկրների իրավիճակի քննարկումն է, եւ այդ քննարկման հիման վրա ԵՄ Եվրոպական հարեւանության ծրագրի հերթական փուլի գործողությունների ծրագրի որոշումն է: Այդ մասին Պ.Սեմնեբին հայտարարել է ադրբեջանցի լրագրողներին: Նրա խոսքերով, Եվրամիությունը գտնում է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է հիմնվի խաղաղ կարգավորման վրա: «Սա շատ կարեւոր եւ հիմնարար սկզբունք է: Ներկայումս բանակցությունները շարունակվում են, եւ հակամարտության կողմերը պետք է առավելագույնս օգտվեն հակամարտության հանգուցալուծման համար ստեղծվող մեխանիզմներից»,-հավելել է դիվանագետը: Պ.Սեմնեբին հույս է հայտնել, որ 2006 թվականին համաձայնության հասնելու հնարավորություն կա, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---