ԱՄՆ-ն կանի հնարավորը վերացնելու համար տարաձայնությունները ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Պրահայի գործընթացի շրջանակներում շարունակվում են: Այդ մասին հրաժեշտի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Նրա խոսքերով, հակամարտության կողմերը էական հաջողությունների են հասել հիմնական սկզբունքների համաձայնեցման հարցում, որոնք եւ կազմում են արդար եւ երկարատեւ խաղաղության հիմքը: «ԱՄՆ-ն կանի հնարավորը վերացնելու համար տարաձայնությունները ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ»,-նշել է Հարնիշը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---