ԼՂՀ ճանաչումը կդառնա կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Լեռանային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորական խմբերն ու խմբակցությունները հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ ապրիլի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցած լսումների ժամանակ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Փաստարկելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը եւ Հռչակագրից բխող բոլոր իրավաքաղաքական քայլերը կատարվել են միջազգային իրավունքի հինարար սկզբունքների, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ օրենսդրության համաձայն` ընգծելով, որ Ադրբեջանի Հանրապետությունը չօգտագործեց ԼՂՀ հռչակված հանրապետության հետ երկխոության միջոցով հարցերը կարգավորելու հնարավորությունը, այլ, հակառակը, վարելով շրջափակման քաղաքականություն, դիմեց ուժի ապօրինի կիրառման: Բացի այդ, մինչ օրս Ադրբեջանը չի հրաժարվում հարցը ռազմական ճանապարհով լուծելու պետական քաղաքակնությունից: Հակամարտության մեջ ներքաշված ժողովրդները հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ են կրել եւ դեռեւս մնում են ռազմական բախումների վերսկսման եւ անկանխատեսելի հետեւանքների սպառնալիքի տակ, հավաստաիցնում ենք, որ հավատարիմ ենք հակամարտության համապարփակ կարգավորմանը բանակցությունների միջոցով, որը կբացառի թշնամությունը եւ ուժի միջոցով ձեռքբերված պայմանավորվածություները փոփոխությունների ենթարկելու ձգտումը», հայտարարել են ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբերն ու խմբակցությունները:



Հայտարարության մեջ 1991-94թթ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որակվում է որպես Ադրբեջանի ագրեսիա հռչակված ԼՂՀ դեմ, ԼՂՀ հետագա քայլերը` որպես ժողովրդի ինքնապաշտպանության անհերքելի իրավունքի կիրառում, որը նախատեսվում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով, իսկ ներկայիս իրողությունները հակամարտության գոտում` որպես ադրբեջանական ագրեսիայի հետեւանք:



-Նշվում է, որ Ադրբեջանը, որպես ագրեսոր երկիր լիովին պատասխանատու է իր սանձազերծած պատերազմի եւ նրա հետեւանքների համար: Այդ երկիրը պատասխանատու է երկու կողմերի հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերի համար, որոնք ռազմական գործողությունների արդյունքում դարձան փախստականներ եւ բռնի տեղահանված մարդիկ: Բացի այդ, անկախ ազգային պատկանելությունից, Ադրբեջանը պետք է փոխհատուցի այդ մարդկանց հասցված նյութական եւ բարոյական վնասը, ներառյալ հայրենիքի կորուստը:



-Հիմք ընդունելով Զինադադարի մասին Բիշքեկի արձանագրությունը եւ գորոծող համաձայնագիրը, որը վավերացրել են ԼՂՀ լիազոր ներկայացուցիչները, միջնորդները, պաշտոնապես ճանաչել են Հայաստանը եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովը եւ այլ փաստաթղթեր, որտեղ Լեռնային Ղարաբաղը ճանաչված է հակամարտության կողմ, պատգամավորները դիմում են ԵԱՀԿ Նախարարների խորհրդին բանակցային գործընթացին ԼՂՀ լիիրավ մասնակցությունը հարգելու միջնորդությամբ, որի բացակայությամբ որեւէ որոշում ուժի մեջ չի կարող համարվել:



-Հռչակագրում համոզվածություն է հայտնվում, որ միջազգային հանրության կողմից ժողովրդավարական եւ կենսունակ ԼՂՀ-ի ճանաչումը, որը առաջացավ ժողովրդի համընդհանուր կամքի արտահայտության միջոցով` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, ընդհանուր առմամբ ներդաշնակ է ժամանակակաից իրողությունների շրջանակներին եւ կդառնա տարածաշրջանային կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն:



-Հայտարարության ընդունման մասին տեղեկացվում են ԵԱՀԿ Գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարանները, ԵԱՀԿ, ԵԽ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովները եւ Եվրախորհրդարանը», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---