Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Մոսկվայում

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ըստ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարճատեւ է եղել: «Մենք Հայաստնի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ այն եզրակցության եկանք, որ Մինսկի խմբի նոր առաջարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ դրանց շուրջ աշխատելու հնարավորություն են տալիս: Անշուշտ, կան որոշակի տարրեր, որոնք Ադրբեջանը չի կարող ընդունել: Մենք համարում ենք, որ պետք է շարունակել բանակցությունները եւ պետք չէ հուսահատվել»,-ասել է Մամեդյարովը «Ազատություն» ռադիոկայանին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու առաջարկին վերաբերող հարցին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ասաց. - «Այդ հանրաքվեն չի նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում: Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին տրամադրել ցանկացած տեսակի ինքնավարություն, սակայն` միմիայն Ադրբեջանի կազմում»,-ընդգծել է Էլմար Մամեդյարովը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---