Ադրբեջանը չի ակնկալում ԱՄՆ-ից նոր առաջարկներ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Չափազանց դժվար է նոր առաջարկներ ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ընթացքում: Այդ մասին նախօրեին Մոսկվայում լրագրողներին էր հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի առաջիկա պաշտոնական այցն ԱՄՆ: «Դիրքորոշումները, որոնք Ադրբեջանի համար անփոփոխ են եղել 15 տարվա ընթացքում, մնում են նույնը: Մենք միշտ հանդես ենք եկել եւ շարունակում ենք հանդես գալ այն բանի օգտին, որ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւերի, ԵԱՀԿ որոշումների համաձայն: Անկասկած, եթե մենք ցանկանում ենք իսկապես կարգավորել հակամարտությունը, որպեսզի այն պարբերաբար չբռնկվի, որոշումը բացառապես օրինականության վրա պետք է հիմնվի: Միջնորդները փորձում են շփման եզրեր գտնել, մերձեցնելու համար կողմերի տեսակետները»,-ասել է նախարարը:



Է.Մամեդյարովը հաղորդել է նաեւ, որ Ի.Ալիեւի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպման ժամանակ կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային բնույթի հարցեր: Ըստ նախարարի, բանակցությունների կարեւոր թեմաներից մեկը կլինի հակամարտությունների կարգավորումը Կովկասում: Կքննարկվեն նաեւ էներգետիկ անվտանգության ապահովման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, մասնավորապես, հակաահաբեկչական կոալիցիային Ադրբեջանի մասնակցության հարցերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---