Ամերիկահայերը ստեղծել են նոր կազմակերպություն` kNOw Genocide

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է «Արմենիան միրոր սպեքթեյթոր» շաբաթաթերթը, ապրիլի 21-ին Մասաչուսեթսում Պետական տան առջեւ տեղի է ունեցել հավաք, որի ժամանակ հիմնադրվել է նոր կազմակերպություն` «Իմանալ Ցեղասպանության ուրացման մասին» (kNOw Genocide), որի նպատակն է` միջազգային մակարդակով պայքարել ցեղասպանությունների (հայերի, հրեաների, Ռունադայի, Կամբոջայի, Սուդանի) ժխտման դեմ: Հավաքին, որտեղ կազմավորվել է ամերիկահայերի այդ նոր կազմակերպությունը, ներկա է եղել դոկտոր Թաներ Աքչամը: Նա դոկտոր Վահագն Տատրյանի հետ ապրիլի 17-ին հրավիրվել էր Հարվարդի համալսարան` համալսարանի հայկական ընկերակցության կողմից «Հայոց ցեղասպանության ներքին էությունը. Քաղաքականությունը XXI դարում» թեմայով սիմպոզիումում դասախոսություններ կարդալու: Աքչամի դասախոսության թեման էր` «Թուրքիան եւ Եվրոպական միությունը», իսկ Տատրյանինը` «Հայոց ցեղասպանության ազգային եւ միջազգային իրավական հեռանկարները»: Ֆրեզնոյում, տեղի համալսարանի գործարար կենտրոնում ապրիլի 25-ին դոկտոր Ջեյմս Ռեյդը դասախոսություն կկարդա «Ողբերգություն վերապրածների հետտրավմատիկ սթրեսային խախտումները» թեմայով: Սա երրորդ դասախոսությունն է «Հայոց ցեղասպանության թաքնված շերտերը» շարքից: Հետտրավմատիկ անձանց ապրումների խնդիրը միշտ է հետաքրքրել հոգեբաններին: Պրոֆեսոր Ռեյդը դոկտորական թեզ է պաշտպանել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում եւ մի շարք հետազոտությունների հեղինակ է, այդ թվում` «Օսմանյան կայսրության ճգնաժամը. Անկման նախաբան. 1839-1878թթ.» հետազոտության: Նա «Ցակոպուլոս հելլենիկ» կազմակերպությայն անդամ է, 2001-03 թթ. եղել է Վրենիսի կենտրոնի տնօրեն, իսկ 1991-2001 թթ. նույն կենտրոնի ավագ գիտաշխատող, հաղորդում է «Ազգ» թերթը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---