ԱՄՆ-ը ողջունում են Լիբանան խաղաղպահներ ուղարկելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը 8 սեպտեմբերի 2006 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը ողջունում են Լիբանան խաղաղպահներ ուղարկելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Շոն Մաքքորմակը: «Մենք համոզված ենք, որ դա շատ կարեւոր քայլ է աշխարհի բոլոր երկրների համար, որը անհրաժեշտ է առաջխաղացման համար աշխարհի մի փոքրիկ անկյունում»,-նշել է նա: Մամլո քարտուղարը նաեւ ավելացրել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը չվերադառնա սկզբնակետին, հայտնում է Cihan news agency:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին թուրքական խորհրդարանը 340 «կողմ» եւ 192 «դեմ» ձայներով որոշում ընդունեց Լիբանան թուրք կոնտինգենտ ուղարկելու վերաբերյալ: Նշենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շարքում թուրք կոնտինգենտի մասնակցության դեմ Լիբանանում հանդես է գալիս հայ համայնքը: Իսկ Թուրքիայում ավելի քան 15 հազար մարդ դուրս են եկել փողոցներ` բողոքելով խորհրդարանի որոշման դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |