Էրդողան. Թուրք խաղաղապահներին Լիբանան ուղարկելու վերաբերյալ որոշումը քննարկման ենթակա չէ 8 սեպտեմբերի 2006 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Լիբանան խաղաղպահներ ուղարկելու վերաբերյալ որոշման վավերացումը հանդիսանում է մեկ քայլ առաջ եւ ես չեմ պատրաստվում քննարկել այդ հարցը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, Թուրքիան Իրաք եւս պետք է խաղապահներ ուղարկեր 2003 թվականի մարտին: «Եթե դա տեղի ունեցած լիներ, Իրաքում մենք բոլորովին այլ պատկեր կունենայինք: Ես ամբողջությամբ համոզված եմ դրանում: Չէր լինի այն բացասական իրավիճակը, որն այսօր այնտեղ ստեղծվել է: Իրաքի մի մասը, իսկ ավելի ճիշտ` Հյուսիսային Իրաքը կլիներ Թուրքիայի վերահսկողության տակ: Բայց մենք խաղաղապահներ չուղարկեցինք: Մենք չհետեւեցիքն ԱՄՆ-ին, եւ կորցրեցինք ավելին, քան Մեծ Բրիտանիան: Մենք Լիբանան ենք ուղարկում թուրք վարորդների, ինժեներների, բանվորների: Յուրաքանչյուրն աշխատելու է երկու կրակի արանքում»,- ընդգծել է Էրդողանը CNN Turk-ին տված հարցազրույցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |