Իրանի միջուկային ծրագրի մասին ԿՀՎ տվյալները անհիմն են

PanARMENIAN.Net - Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալները անհիմն են, գրում է բրիտանական The Guardian-ը: Թերթը մեջբերում է Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի չնշված աշխատակցի կողմից իրանական միջուկային օբյեկտներում գործակալության կողմից արված հայտարարությունը բոլոր տեսչական ստուգումների մանրամասների վերաբերյալ: Դիվանագետի խոսքերով, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն հայտնաբերել ամերիկյան հետախուզության տվյալների մեծ մասի հաստատումը` Իրանում զանգվածային ոչնչացման զենքի իբր տարվող մշակման մասին:



«Տվյալների մեծ մասը անհիմն են»,- ասել է դիվանագետը թերթին: Նա նշել է, որ, ստուգելով ամերիկյան կողմից ՄԱԳԱՏԷ-ին ներկայացված ցուցակի բոլոր կառույցները, տեսուչները չեն հայտնաբերել այնտեղ արգելված միջուկային գործնեության որեւէ հետք: Մասնավորապես, 2005 թվականին ամերիկացիները ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներին տրամադրել են իրանական միջուկային ծրագրին վերաբերող իրենց ունեցած բոլոր նյութերը, ովքեր, ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների, ստացվել են Իրանում գողացված համակարգչից: Սակայն ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները, հետազոտելով նրանց տրամադրած նյութերը, հայտարարել են, որ դրանց իսկությունը լուրջ կասկածներ է առաջացնում: Այսպես, փաստաթղթում չկար որեւէ բառ ֆարսիով, որը նույնիսկ իրանական գիտական փաստաթղթերի համար շատ տարօրինակ է: ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվության համաձայն, 2007 թվականի փետրվարի 17-ին Իրանը, Նատազեի միջուկային կենտրոնում տեղակայված բոլոր ցենտրիֆուգաների միջոցով, կարողացել է ստանալ ուրան-235 իզոտոպի միայն 66 կգ, այսինքն միայն հետազոտական նպատակների համար պիտանի քանակություն: Բացի այդ, հաշվետվության մեջ նշվում է, որ իզոտոպի հարստացման մակարդակը չափազանց ցածր է միջուկային զենքի արտադրության համար:



Հիշեցնենք, որ Իրաքում պատերազմ սկսելու գլխավոր պատճառը ԿՀՎ տվյալներն էին այն մասին, որ այդ երկրի բանակը զանգվածային ոչնչացման զենք ունի: Արդյունքում Իրաքում նման զենքի որեւէ հետք չի հայտնաբերվել: Նշենք, որ, ըստ մասնագետների, ներկա դրությամբ ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում են Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը: Ջորջ Բուշի աշխատակազմը մեղադրում է Իրանին, մասնավորապես, միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, ինչպես նաեւ ամերիկյան զորքերի դեմ կռվող Իրաքի ահաբեկիչներին աջակցելու մեջ, հայտնում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---