Թուրք պատմաբանները մտադիր են ուսումնասիրել հայոց լեզուն

PanARMENIAN.Net - Թուրքիայի պատմության միության նախագահ, պրոֆեսոր Յուսուֆ Խալաչողլուն հայտնել է, որ թուրք պատմաբաններն սկսելու են սովորել հայոց լեզուն արտասահմանյան արխիվներում պահվող փաստաթղթերի ուսումնասիրման համար: Նրա խոսքերով, այսօր, երբ հայ եւ եվրոպացի պատմաբանները տանում են Թուրքիայի արխիվների ուսումնասիրություն, թուրք պատմաբանները զրկված են տարբեր երկրներում հայերենով գրված պատմական փաստաթղթերն ուսումնասիրելու հնարավորությունից: «Ներկա դրությամբ, Թուրքիայում միայն մեկ գիտնական կա, որ հայերեն գիտի` Ստամբուլի համալսարանի դասախոս Բիրսան Գարաջան: Թուրքիայի խորհրդարանի կողմից արտասահմանից մասնագետներ հրավիրելու մասին օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո, կհրավիրվեն հայոց լեզվի մասնագետներ Ադրբեջանից: Հայոց լեզվի ուսմնասիրությունից հետո թուրք պատմաբանները կգործուղվեն արտասահման` հայկական փաստաթղերի հետազոտման համար»,- ասել է թուրք պատմաբանը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---