Սաֆարովի փաստաբանները մտադիրեն դիմել Եվրոպական դատարան

PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովի իրավունքների պաշտպանության Ադրբեջանի Կորդինացիոն խորհուրդը «բողոք է արտահայտում» Հունգարիայի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որն ուժի մեջ է թողել դատավճիռը ադրբեջանցի սպայի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է կորդինացիոն խորհրդի ներկայացուցիչ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Ղուլիեւը: Ա. Ղուլիեւը հայտարարել է, որ Կորդինացիոն խորհուրդը դատավճիռը համարում է «կանխակալ եւ կողմնապահ են եւ մտադիր է բողոքարկել այն Հունգարիայի Գերագույն դատարանում եւ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանում»: «Մենք նման դատավճռի սպասում էինք»,- ասել է լրագրողներին Ռամիլ Սաֆարովի հայր Սախիբ Սաֆարովը:



Նրա խոսքերով, մի քանի օր առաջ հեռախոսով իր հետ կապված Ռամիլը հայտնել է, որ հենց գործընթացից առաջ փոխվել են Դատարանի երեք դատավորներից երկուսը: Ադրբեջանցի սպայի հայրը իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանության, Արդարադատության, Արտաքին գործոց, Գերագույն դատարանի եւ Գլխավոր դատախազության դեմ այն կապակցությամբ, որ «նրանք որեւէ միջոցի չեն դիմել Ռամիլի պաշտպանության համար»: «Ես գտնում եմ, որ այս դատավճիռը ոչ թե իմ որդու, այլ ողջ Ադրբեջանի նկատմամբ է»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Հիշեցնենք, որ Փետրվարի 22-ին Հունգարիայի Վերաքննիչ դատարանի նիստին դատավոր Պիրոշկի Կարպատին ուժի մեջ է թողել 2006 թվականի ապրիլի 13-ի առաջին ատյանի դատարանի որոշումը`ցմահ բանտարկության վերաբերյալ` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Հիշեցնենք նաեւ, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով գործուղվել էր Բուդապեշտ անգլերեն լեզվի դասընթացների` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ վայրենաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպայի կողմից, ով նույնպես մասնակցում էր այդ դասընթացներին: Հունգարիայի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել, առանց համաներման իրավունքի բանտարկության առաջին 30 տարվա ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---