Փորձագետ. ԱՄՆ-ն չեն կարող մարսել Իրանին, այն չափազացն մեծ է եւ ուժեղ23 փետրվարի 2007 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չեն կարող մարսել Իրանին, այն չափազանց մեծ է եւ ուժեղ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է իրանագետ Թադեւոս Չարչյանը: Նրա խոսքերով, Իրանի դեմ ռազմական ագրեսիա չի սպասվում: «ԱՄՆ-ի կողմից սա ուժի հերթական ցուցադրում է, ցանկությունը հերթական անգամ ցույց տալ, թե ով է հանդիսանում աշխարհի թիվ մեկ գերտերությունը: ԱՄՆ վարչակազմը հոյակապ հասկանում է, որ Իրանը Իրաք չէ: Նա չափազանց շատ խնդիրներ ունի տարածաշրջանում, եւս մեկն իր ուսերին առնելու համար»,- նշել է Չարչյանը: Նա նաեւ նկատել է, որ պետք չէ հաշվի չառնել իսլամական համերաշխությունը, որն իր դերը կարող է խաղալ այն դեպքում, եթե Ամերիկան իրոք ցանկանա հարձակվել Իրանի վրա: «Իրանին կարող են աջակցել ոչ միայն Մեծ Մերձավոր Արեւելքի երկրները, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրները: Դժվար թե ԱՄՆ-ին ձեռնտու լինի գործերի նման վիճակը: Այդ պատճառով ես վստահ եմ, որ Իրանի դեմ ռազմական գործողություն չի լինի»,- ընդգծել է հայ իրանագետը: Նա հիշեցրել է, որ ոչ միայն ԶԼՄ-ները, այլ Ջորջ Բուշն ինքն էլ է հայտարարել, որ ԿՀՎ տվյալները Իրանի միջուկային կառույցների մասին, իրականությանը չեն համապատասխանում: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Զախարովա․ ՀՀ–ն կարող է ծուղակում հայտնվել՝ տրվելով պատրանքին, թե ԵՄ հետ մերձեցումը բարգավաճում է բերում «Կարևորն այն է, որ ԵՄ երգերի գառան մորթու տակ թաքնված չլինեն, ինչպես միշտ, արյունարբու գայլը կամ վագրը»,–ասել է նա Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում Ըստ նրա, ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր Նա խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բոլոր գերիների ազատ արձակման պահանջով Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է Պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված |