Ռուս փորձագետը չի սպասում Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի սրում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի սրումն առաջիկա հեռանկարում չի սպասվում: Նման կարծիք ուրբաթ օրը Երեւանում հայտնել է կովկասյան տարածաշրջանի հարցով փորձագետ, ռուս լրագրող Ալան Կասաեւը: Նա նշել է, որ զինադադարից հետո անցած 15 տարիների ընթացքում, աշխարհն ընհանուր առմամբ եւ տարածաշրջանային կապերը շատ են փոխվել: «Մերձավոր եւ Միջին Արեւելքի ու Հարավային Կովկասի տարածաշրջաններում առանց այդ էլ շատ են հակամարտությունները, որպեսզի համաշխարհային քաղաքական դաշտի խոշոր եւ լուրջ խաղացողները աչքերը փակեն եւս մեկ հակամարտության առաջացման վրա»,- բացատրել է փորձագետը:



Բացի այդ, Կասաեւի խոսքերով, Հայաստանում եւ Ադրբեջանում այսօր ներքին տնտեսական եւ սոցիալական զարգացման գործընթաց է գնում: «Բնակչությունն առաջին հերթին պահանջում է ուշադրության իր սեփական սոցիալական եւ տնտեսական կարիքների նկտամամբ»,- ընդգծել է նա, հավելելով, որ երկու երկրների բնակչության էական մասի կողմից առճակատման քաղաքականության ընդունումը քիչ հավանական է: Միեւնույն ժամանակ, Կասաեւը գտնում է, որ եթե ղարաբաղյան դիմակայությունը «ինչ-որ արտակարգ բնույթ ստանա», ապա կողմերին դժվար կլինի իրական եւ ակտիվ դաշնակիցներ գտնել: «Իմ համոզմամբ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին խաղաղ բանակցությունների մեջ է»,- ամփոփել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---