Ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում կկազմակերպվի ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում կկազմակերպվի ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին: Միջոցառումը կկազմակերպվի Միացյալ Նահանգներում հայկական դեսպանատան հետ համատեղ, որի ժամանակ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հանդես կգա որպես հիմնական բանախոս, հաղորդում է «Երկիր» թերթը: Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Կոնգրեսում Հայոց ցեղապանությունը նշվել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլեմբերգի նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---