ԱՄՆ-ն ֆինանսավորել են Հայաստանի ԱԷԿ-ի ֆիզիկական անվտանգության համակարգի վերազինումը

PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ֆիզիկական անվտանգության նորովի վերազինված համակարգը ձեւավորվել է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի 3.5 միլիոն դոլարի տեխնիկական ու ֆինանսական աջակցության հաշվին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ԱՄՆ-ի դեսպանատնից, այն ներառում է մուտքի վերահսկման ենթակառուցվածքներ, անցագրեր ու տեսահսկում:

Համակարգի բացման արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբին Ֆիլիփսը հայտարարեց, որ ամերիկյան կողմը գնահատում է ատոմակայանի անվտանգ գործարկման ապահովման պահանջներին Հայաստանի կառավարության հավատարիմ լինելը: «Միջուկային անվտանգությունն հատկապես կարեւորվում է հաշվի առնելով ներկայիս վտանգներն ու այն հանգամանքը, որ ահաբեկիչները եւ մյուսները կարող են փորձել միջուկային նյութերն օգտագործել անմեղ մարդկանց դեմ»,- նշել է նա:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---