Եվրախորհրդարան. Ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, անցել են միջազգային չափանիշներին համապատասխան19 փետրվարի 2008 - 23:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության նախագահ Թոմաս Գրուները: Նրա խոսքերով, ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով, ընտրատեղամասերը նախապատրաստվել են հաստատված չափանիշներին համապատասխան: Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ տեղեկատվություն է ներկայացնում միայն այն տեղամասերից, որտեղ եղել է անձամբ, այսինքն 4 ընտրատեղմասերի մասին է խոսքը, որոնք տեղակայված են Երեւանում: Գրուները նաեւ նշել է ընտրողների բարձր ակտիվությունը, հաղորդում է Regnum-ը:Հայաստանի նախագահական ընտրությունները կայացել են փետրվարի 19-ին: Ընտրողների ակտիվությունը կազմել է մոտ 70 տոկոս: Նախագահի պաշտոնին հավակնում են իննը թեկնածու: Հայաստանի նախագահի ընտրություններին հետեւել է 39 տեղական եւ 6 միջազգային դիտորդական առաքելություն: ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |