Ռոբերտ Քոչարյան. Մեր համբերությունը սպառված է26 փետրվարի 2008 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Ժամանակն է, որպեսզի բոլորն սթափվեն եւ հասկանան, որ զոռբայությամբ իշխանության չեն գալիս: Այդ մասին փետրվարի 26-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք շատ համբերատար ենք: Բոլորը, ովքեր ժամանում են Հայաստան, մեր միջազգային հարաբերությունների շրջանակներում, նշում են մեր համբերությունը: Ես միշտ հարցնում եմ, իսկ այդ համբերությունը ունի որեւէ սահմաններ եւ քանի օր է պետք համբերել, որպեսզի դուք մեզ լիարժեք համբերատար համարեք: Ցանկացած այլ երկրում ոչ մի իշխանություն 6 օր անընդմեջ թույլ չէր տա չարտոնված հանրհավաքներ եւ երթեր: Անգամ մեկ օր չէին համբերի, քանի որ նախադեպի հարց է առաջանում եւ անվստահության հարց իրավապահ մարմինների նկատմամբ: Մեր համբերությունը սպառված է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:Հայաստանի նախագահը վստահ է, որ վեց օրը բավական ժամկետ է, որպեսզի սթափվեն, քանի որ հասարակական կարգուկանոնը պահպանողների համբերությունը կարող է սպառվել: «Ես կոչ եմ անում Ազատության հրապարակում հավաքվածներին չդառնալ գործիք անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքերում: Դա ձեր խաղը չէ, այս պայքարից դուք չեք շահի, միայն կկորցնեք, եւ կկորցնի երկիրը»,- ասել է նա: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթն ամբողջությամբ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ցուցադրելու է «Հայլուր» լրատվականի 21:00-ի հիմնական եթերից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |