Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պատրաստվում էին գրավել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության օպերատիվ տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պատրաստվում էին գրավել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր ապահովելու համար: ԱԱԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի թիվ 300 հոդվածով (պետական իշխանության բռնատիրում): Նույն հոդվածով երեկ բերման է ենթարկվել ոմն Կարեն Տեր-Ստեփանյանը, ով, ԱԱԾ-ի տվյալներով, մասնակցել է Ազատության հրապարակի հանրահավաքներին:



Իր ցուցմունքներում, Կարեն Տեր-Ստեփանյանը ասել է, որ իրենք պետք է երթ կազմակերպեին հեռուստաաշտարակի ուղղությամբ եւ, հաշվի առնելով, որ այն թույլ է պաշտպանվում, պատրաստվում էին առանց որեւէ ջանքի ներխուժել շենքի տարածք եւ ուղիղ եթեր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Քրեական գործի շրջանակներում եւս մի քանի մարդ է բերման ենթարկվել, առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք. ատրճանակներ, ինքնաձիգներ, նռնակներ եւ զրահաբաճկոններ, հաղորդում է ԱԱԾ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---