Հայ հանրությունը պետք է գնահատական տա այն ուժերին, որոնք փորձում են ապակայունացնել իրադրությունը երկրում27 փետրվարի 2008 - 00:30 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում նոր նախագահ կա, ով հայտարարել է, որ «նա նախագահ է բոլորի համար, այլ ոչ միայն նրանց համար, ովքեր իրենց կողմ են քվեարկել», եւ ես չեմ կասկածում, որ նա հենց այդպիսի ղեկավար է լինելու»,- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, պետք է, ամեն դեպքում, ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել բեւեռների մերձեցման համար, արմատական երեւույթները բացառելու համար:«Մենք տարբեր միջոցառումներ ենք ծրագրել, եւ ես կարծում եմ, որ երբ նոր կառավարություն ձեւավորվի, մարդիկ կտեսնեն, որ հաղթանակ տարած նախագահը պատրաստ է կառավարության գործունեությանն ավելի զանգվածային ուժեր միացնել, քան միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը: Սակայն մենք հանրության կողմից սպասում ենք այն քաղաքական ուժերի համապատասխան գնահատականին, որոնք փորձում են ապակայունացնել իրադրությունը».- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ իրավապահ մարմինները պետք է ավելի պահանջկոտ լինեն օրենքի տառի նկատմամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |