Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում տեսանելի ապագայում հնարավոր չէ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում տեսանելի ապագայում հնարավոր չէ: Բանը նրանում է, որ այսօրվա դրությամբ համաթուրքական համերաշխությունը զորանում է: Թուրքիային կովկասյան տարածաշրջանում իր երբեմնի ազդեցությունը վերականգնելու համար շահավետ չէ «ինքնուրույն», ավելի ճիշտ, իր կողմից չվերահսկվող եւ անկանխատեսելի Հայաստանը: Ողջ հետխորհրդային շրջանում, Անկարան մշտապես տարբեր ծրագրեր էր իրագործում առաջին հերթին Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար եւ միաժամանակ մի կողմից թուրքական բլոկի ուժեղացման, մյուս կողմից` իսլամական ֆունդամենտալիզմի հզորացումը Հյուսիսային Կովկասում»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Նրա կարծիքով, Վրաստանը, մասնակցելով տարածաշրջանային էրներգետիկ նախագծերին, ստիպված է հաշտվել թուրքական տնտեսական էքսպանսիայի հետ: «Ավելին, Թբիլիսին ինքը շատ բացասաբար է ընկալում Վրաստանում թուրքական էթնոքաղաքական տարրի հզորացմանն ուղղված ադրբեջանա-թուրքական նախագիծը` նման տարր է ոչ միայն Քվեմո Քարթլին, այլ նաեւ հարյուր հազարավոր մեսխեթցի թուրքերի վերադարձման պարտավորությունը, ինչը կարող է լուրձ էթնո-դավանական խնդիրներ ստեղծել երկրում»,- ասել է Աբրահամյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ ակտիվորեն խորհրդակցելով իր որոշ արեւմտյան դաշնակիցների հետ` Թուրքիան մշտապես մշակում է այսպես կոչված «կովկասյան նախագծերի» տարբեր սցենարներ, որտեղ Հայաստանն ընկալվում է որպես ժամանակովր պետական կազմավորում, որը պարտավոր է ընկնել որպես ազդեցության քաղաքական սուբյեկտ տարածաշրջանում` ամեն ինչ զիջելով Ադրբեջանին: «Անկախ քաղաքական դիմակայությունից, չի կարելի պագայում բացառել պաշտոնական տնտեսական կապերի հաստատումը երկու պետությունների միջեւ, առավել եւս, որ ոչ պաշտոնական տնտեսական կապեր կան եւ զարգանում են ՀՀ անկախացումից ի վեր»,- նկատել է հայ փորձագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
    ---