Ադրբեջանի նպատակը Հայաստանի լիարժեք մեկուսացումն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը այսօրվա դրությամբ դառնում է մի պետություն, որը մշակում է ոչ միայն կովկասյան, այլ նաեւ մերձավոր արեւելյան տարածաշրջաններում իր ազդեցության ամրապնդման նպատակներն ու խնդիրները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, Իրանի հարցում Ադրբեջանը միշտ վարել է զգուշավոր եւ հավասարակշիռ քաղաքականություն, միաժամանակ, հմտորեն օգտագործելով այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի: հարցը, որը Վաշինգտոնի որոշա ռազմաքաղաքական շրջանակներների համար, որոնք Իրանի դեմ համակամարտության կողմնակից են, ընկալվում էր որպես Թեհրանի դեմ պլացդարմ: «Ավելին, Բաքուն, ոչ առանց արեւմտյան մասնագետների Թուրքիայից, կարողանում է ազդել Իրանի հյուսիսի թրքալեզու բնակչության վրա, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել Իրանի թրքալեզու բնակչության «ադրբեջանականությունը» եւ պետության պառակտման պատճառ դառնալ: Դրան է բացահայտորեն ձգտում Բաքուն: Էներգահաղորդակցային նախագծերում Բաքուն ձգտում է համագործակցել Իրանի հետ, ցանկանալով մեկուսացնել բոլոր նման նախագծերից Հայաստանը»,- ասել է Աբրահամյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
    ---