ԵՄ-ն չի կարողանա նշված ժամկետում Կոսովոյում իր առաքելությունն սկսել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի կարողանա նշված ժամկետում, այսինքն հունիսի կեսերին, Կոսովոյում իր իրավապահ առաքելությունն սկսել: Առաքելության ղեկավար Իվ դե Կերմաբոնի խոսքերով, «քաղաքական եւ տեխնիկական» խոչընդոտներ են առաջացել ծրագրերի իրականացման համար:



Կոսովոյում ԵՄ ոստիկանների եւ մաքսային աշխատողների տեղակայման մասին հայտարարվել էր փետրվարին Կոսովոյի անկախության հռչակումից առաջ: Ենթադրվում էր, որ առաքելության թվաքանակը ավելի քան 2 հազար մարդ էր կազմելու, որոնց կանցնեն այժմ տարածաշրջանում գործող ՄԱԿ-ի առաքելության լիազորություները: Սերբիան եւ Ռուսաստանը, սակայն, դեմ են հանդես եկել` ԵՄ առաքելությունն անվանելով «անօրինական», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---