Ս. Լավրով. Ռուսաստանը աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով խորհրդարանական լսումներին Պետդումայում: «Ռուսաստանում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրադրության հարցով,- ասել է նախարարը:- Մենք աշխատում ենք Մինսկի խմբի մասնակիցների հետ»:



«Այժմ քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու հարցը,- նշել է Լավրովը: Վստահ ենք, որ կարելի է ընդունելի որոշում գտնել եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի համար»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---