Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սպառնալիք չեն Հայաստանի համար27 մայիսի 2008 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն իրոք Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, ուստի ակնհայտ է, որ ՌԴ-ն Հայաստանի օգնությամբ վերահսկում է ողջ տարածաշրջանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Նորություններ» գործակալության ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության ղեկավար Ալան Կասաեւը: «Դա ռազմավարական գործընկերություն է: Սակայն Հայաստանի իրական կշիռը տարածաշրջանում այնքան էլ մեծ չէ, քանի որ այն պակաս գրավիչ է ներդրողների համար»,-ասել է նա: Ըստ ռուս փորձագետի, Հայաստանի հարեւանների հետ հարաբերությունները ՌԴ իշխանությունները կառուցում են փոխշահավետության եւ համագործակցության սկզբունքով: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ՌԴ-ն ու Ադրբեջանը հումքային երկրներ են, եւ ինչ-որ չափով մրցակիցներ: Այդ առումով հարաբերությունները Բաքվի հետ չափազանց կարեւոր են ՌԴ-ի համար եւ դա է այն պատճառներից մեկը, թե ինչու Մոսկվան ճնշում չի գործադրում Բաքվի վրա Ղարաբաղի հարցում: Մոսկվայի առջեւ խնդիր է կանգնած աջակցել Հայաստանին հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցում: ՌԴ-ն փորձում է աջակցել Հայաստանին հարաբերությունների հաստատման գործընթացում, ճնշում չգործադրելով ոչ Երեւանի իր հավատարիմ դաշնակցի, ոչ էլ Բաքվի եւ Անկարայի իր հուսալի գործընկերների վրա»,-ընդգծել է Կասաեւը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սպառնալիք չեն Հայաստանի համար: «Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը չի վնասի երրորդ երկրներին, եւ առաջին հերթին Հայաստանին: Կարելի է ասել, որ ներկայումս Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն ավելի լավն են, քան Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Անցյալում է մնացել Ադրբեջանի եւ Թուրքիայի փոխադարձ էյֆորիան, Ստամբուլում արդեն չեն ընկալում Ադրբեջանին որպես «կրտսեր եղբոր»: Ինչ վերաբերում է տրանսպորտային նախագծերին, որոնք շրջանցում են Հայաստանը, ապա այստեղ գործում են քաղաքական նկատառումները, քանի որ այդ նախագծերի տնտեսական բաղկացուցիչը լիովին բացակայում է»,-գտնում է Ալան Կասաեւը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |