Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով29 հուլիսի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերությունը պլանավորում է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը սահմանել $50-ից $60 յուրաքանչյուր կուրսի համար (2 դեղաչափ), ինչն առնվազն $11-ով ավելի թանկ է Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութից, հայտնում է Reuters-ը: Ի տարբերություն Moderna-ի՝ Pfizer-BioNTech-ն ԱՄՆ կառավարության հետ պայմանավորվել է 2 դեղաչափը վաճառել $39-ով։ Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Moderna-ի պատվաստանյութի գինը վերջնական չէ։ Ընկերությունից հայտնել են, որ բանակցություններն ընթանում են, մանրամասները կոնֆիդենցիալ են։ Եվ Moderna-ի և Pfizer-BioNTech-ի պատվաստանյութերը փորձարկումների 3-րդ՝ վերջնական փուլում են: AstraZeneca Plc ընկերությունը համաձայնել է ԱՄՆ-ին մատակարարել իր ստեղծած պոտենցիալ պատվաստանյութի 300 մլն դեղաչափ՝ $1,2 մլրդ կանխավճարի դիմաց (յուրաքանչյուր դեղաչափի համար՝ $4)։ Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակվելու 16,737,842, մահվան՝ 660,383, ապաքինվելու՝ 9,749,159 դեպք։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա |