Երկրաշարժ՝ Իրանում. Տուժածներ ու ավերածություններ կան

Երկրաշարժ՝ Իրանում. Տուժածներ ու ավերածություններ կան

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին 5․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի կենտրոնական հատվածում։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Շեհրե Կորդ քաղաքից 149 կմ հեռավորության վրա էր դեպի հարավ-արևելք։ Այդ քաղաքում 129,000 մարդ է ապրում։ Օջախը 10 կմ խորությամբ էր, գրում է ՏԱՍՍ-ը Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի վրա հղումով։

Ըստ Tasnim-ի՝ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5․6 մագնիտուդ։

Նշվում է, որ առնվազն 10 մարդ է տուժել։ Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ, որոշ ճանապարհներ տուժած շրջաններում փակ են։ Ջրամատակարարման և էներգամատակարարման խափանումներ կան։

Վերջին շրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում տարածաշրջանում։ Փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) Երևանից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Հետցնցումները շարունակվում են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---