Reuters․ Բանկերը հրաժարվում են ֆինանսավորել Բոսֆորի նեղուցը շրջանցող ջրանցքի կառուցումը

Reuters․ Բանկերը հրաժարվում են ֆինանսավորել Բոսֆորի նեղուցը շրջանցող ջրանցքի կառուցումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի առաջատար բանկերը հրաժարվում են ֆինանսավորել Բոսֆորի նեղուցը շրջանցող ջրանցքի շինարարությունը։ Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են, գրել է Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով։

Թուրքիայի 6 առաջատար բանկ, այդ թվում՝ Garanti Bank, Is Bank և Yapi Kredi-ն, ստորագրել են ՄԱԿ-ի հավանությանն արժանացած փաստաթուղթը պատասխանատու բանկային գործի սկզբունքների մասին, որոնք կոչ են անում խուսափել շրջակա միջավայրին և մոլորակի բնակիչներին վնասելուց։ Հենց դա կարող է խոչընդոտ դառնալ նախագծում, գրում է ՌԲԿ-ն։

Բացի այդ, մասնակցությունը նախագծին կարող է սահմանափակել բանկերի վարկավորման հնարավորությունները։

Ըստ թուրք ինժեներների և ճարտարապետների պալատի՝ ջրանցքը կխախտի ծովի էկոհամակարգը և աղբյուրները, որոնք մեկ երրորդով ապահովում են Ստամբուլը խմելու ջրով։ Ստամբուլի քաղաքապետն ու բնակիչները ևս դեմ են կառուցմանը։

Ենթադրվում էր, որ ջրանքցի կառուցումը, որի լայնությունը 150 մ է, իսկ խորությունը՝ 25 մ, պետք է ավարտվեր 2023-ին, երբ Թուրքիայում տոնելու են հանրապետության 100-ամյակը։

Բոսֆորը շրջանցող ջրանցքի կառուցման գաղափարը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա դեռևս 2011-ին է այդ առաջարկն առաջ քաշել։ Նախատեսվում է, որ ջրանցքը, շրջանցելով Բոսֆորը, կկապի Սև և Մարմարի ծովերը, կանցնի Ստամբուլի արևմտայն ծայրամասով և կթեթևացնի Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածությունը։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---