ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը28 մարտի 2022 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է հայրենակիցներ համարել բոլոր այն անձանց, որոնք տիրապետում են ռուսաց լեզվին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ «օրինագիծը վերացնում է «հայրենակից» առանցքային հասկացության չարդարացված լայն մեկնաբանման թերությունները»։ Մասնավորապես, առաջարկվում է հայրենակից ճանաչել բոլոր այն անձանց, որոնք «տիրապետում են ռուսաց լեզվին» և դասվում են այն ժողովուրդների շարքին, որոնք պատմականորեն բնակվել են Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև այն անձանց, որոնց «անմիջական նախնիները ծնվել կապ ապրել են ՌԴ տարածքում», գրում է ՏԱՍՍ-ը։ «Հաշվի է առնվում, որ ԽՍՀՄ փլուզումից անցած 30 տարում հայրենակիցների նոր սերունդ է մեծացել, որը չունի ԽՍՀՄ քաղաքացիություն։ Այդ կապակցությամբ «հայրենակից» հասկացությունից հանվել է կապը ԽՍՀՄ քաղաքացիության հետ»,-ասվում է ուղեկցող նյութերում։ Առաջարկվում է նաև հստակեցնել պատմականորեն Ռուսաստանի տարածքում ապրող ժողովուրդների ցանկը՝ մասնավորապես, ներառելով բելառուս և ուկրաինացի ժողովուրդների, ինչպես նաև բնիկ սակավաթիվ ժողովուրդների ներկայացուցիչներին։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |