Մոնտեբելոյում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Մոնտեբելոյում (Կալիֆորնիայի նահանգ) կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ միջոցառման կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միացյալ կոմիտեն: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել կազմկոմիտեում: Միջոցառմանը կմասնակցեն տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում հանդես կգան տեղացի պաշտոնյաներ, հասարակական գործիչներ:

«Չափազանց կարեւոր է, որ Կալիֆորնիայի հայկական համայնքը ներկայացնում է միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր արդարացի պահանջը»,-ասվում է կազմկոնիտեի հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---