ԵԱՀԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետաքննել Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելը

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշթին կոչ է անում Հայաստանի իշխանություններին անմիջապես հետաքննություն անցկացնել Armenia Today տեղեկատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելու գործի վերաբերյալ: «Հետաքննության արդյունքների բացակայությունը լրագրողների հանդեպ մահափորձի գործերում ստեղծում են անպատժելիության մթնոլորտ եւ կարող են հրահրել ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ նմանատիպ գործողությունների կրկնություն»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված Միկլոշ Հարաշթիի նամակում:



ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչն անհանգստություն է արտահայտել կապված նրա հետ, որ Հայաստանում շարունակվում են տեղի ունենալ լրագրողների նկատմամբ մահափորձեր, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:



Ապրիլի 30- գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today տեղեկատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ: Մահափորձը կատարվել է շենքի մուտքի մոտ, որտեղ բնակվում է Կիվիրյանը, տեղական ժամանակով 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակել են գլխին: Կիվիրյանի կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---