Շվեդիան հայտնում է Թուրքիայի մուտքը ԵՄ օժանդակելու մասին

PanARMENIAN.Net - Շվեդիան, որը, փոխարինելով Չեխիային, հունիսի 1-ից նախագահելու է ԵՄ-ում, ամեն կերպ օժանդակում է Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Այդ մասին Ստոկհոլմում հայտարարել է ԵՄ պետքարտուղար Մարիա Ասենիուսը: Խոսելով Թուրքիայի` եվրոպական ընտանիք մտնելու գործընթացի մասին` նա նշել է, որ Թուրքիան կարեւոր ռազմավարական երկիր է ԵՄ համար, բայց, այնուամենայնիվ, երկրի ղեկավարությունը պետք է կատարի անհրաժեշտ բարեփոխումները, որպեսզի կազմակերպության անդամ դառնա: Բարձրաստիճան շվեդացի պաշտոնյայի խոսքով, Կիպրոսյան հիմնախնդրի լուծումը կարեւոր առաջընթաց կդառնա Թուրքիայի` Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցություններում, գրում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---