Սարատովի ոստիկաններին Հայաստանի քաղաքացու սպանության գործով մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Սարատովի մարզի դատախազը մայիսի 7-ին հաստատել է Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանի սպանության մեջ մեղադրվող Սարատովի Լենինյան շրջանի ՆԳՎ երեք աշխատակիցների հանդեպ հարուցված քրեական գործով մեղադրական վճիռը:



Աշխատակիցները` ոստիկանության կրտսերից ավագ լեյտենանտ սպայական կոչումներով, 2008թ. հոկտեմբերի 28-ին ձերբակալեցին մի տղամարդու, որից պահանջում էին խոստովանել ոսկե իրերի գողությունը, թեեւ նա անգամ այդ հանցագործությանը վկա չէր եղել: Մերժում ստանալով` նրանք սկսել են ծեծել տղամարդուն, որից հետո քաղաքաից դուրս տարել եւ, նրա վրա բենզին լցնելով կենդանի այրել:



Ոստիկանության աշխատակիցների գործողությունները որակավորվել են ՌԴ ՔՕ հոդված 286 մաս 3-ի (պարտավորությունների գերազանցում) եւ հոդված 105 մաս 2-ի (կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) համապատասխան կետերով: Այդ հանցագործությունների համար առավելագույն պատիժը մինչեւ 25 տարվա ազատազրկումը կամ ցմահ բանտարկությունն է: Դատախազը դիտարկման համար գործը հանձնել է Սարատովի շրջանային դատարան, հաղորդում է Gazeta.ru-ն:
 Ուշագրավ
---